Բուլատ Օկուջավա
Բուլատ Օկուջավա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Була́т Ша́лвович Окуджа́ва |
Ի ծնե անուն | Բուլատ Օկուջավա |
Ծնվել է | 1924 մայիսի 9 Մոսկվա Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հունիսի 12, 1997Կլամառ, Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա[4] | (տարիքը 73)
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Ժանրեր | հեղինակային երգեր |
Մասնագիտություն | բանաստեղծ երգահան գրող վիպասան սցենարիստ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1950-1997 |
Կրթություն | Թբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Կապված | Հեղինակային երգեր |
Պարգևներ | |
Bulat Okudzhava Վիքիպահեստում |
Բուլատ Օկուջավա (վրաց.՝ ბულატ ოკუჯავა, մայիսի 9, 1924[1][8][9][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] - հունիսի 12, 1997[5][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), խորհրդային բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից։ Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Մայրը Վահան Տերյանի ազգականն էր։ Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում։ Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.։
Բուլատին պահել է մորական տատը։
Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում։ Մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թ.։
1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում։ 1954 թ. համագործակցում է Կալուգայի «Մոլոդոյ լենինեց» թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Լիրիկա» վերնագրով։ Վերադառնալով Մոսկվա, աշխատել է «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում որպես խմբագիր, ապա՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1961 թվականից չի աշխատել՝ իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը։ Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է։
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում։ Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։
Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը՝ 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը՝ 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում։ Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Окуджава Булат Шалвович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Москва. Арбат. Памятник Окуджаве // Panoramio — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 The Midnight Trolley Bus - Poem by Bulat Okudzhava
- ↑ 4,0 4,1 4,2 The Legends of Russian Popular Music // Sputnik — 2011.
- ↑ 5,0 5,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 7,0 7,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Bulat S. Okudzhava, 73, Dies; Poet of Dissent in 50's Russia // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1997. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլատ Օկուջավա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլատ Օկուջավա» հոդվածին։ |
|
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մայիսի 9 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 1997 մահեր
- Ռուս գրողներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ռուսներ վրացական ծագմամբ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով