Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 30, 2016 թ.
Արիել (անգլ.՝ Ariel), Ուրանի 27 արբանյակներից մեծությամբ չորրորդը։ Այն պտտվում է մոլորակի շուրջ Ուրանի ուղեծրին համարյա ուղղահայաց ուղեծրով՝ գտնվելով մոլորակի հասարակածային հարթության մեջ։ Արիելը հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1851 թվականի հոկտեմբերին և անվանվել է երկու տարբեր գրական ստեղծագործություններում հանդես եկող կերպարների անունով։
Մինչև 2014 թվականն Արիելի մասին հիմնական տեղեկությունները հիմնված էին Ուրանի մոտով անցած միակ տիեզերական սարքից (Վոյաջեր-2-ի անցումը 1986 թվականին) ստացված տվյալների վրա։ Այս անցման ժամանակ հնարավոր է եղել լուսանկարել արբանյակի մակերևույթի մոտ 35%-ը։
Ուրանի հինգ մեծ գնդաձև արբանյակներից Արիելը երրորդն է և երկրորդն է մոլորակից հեռավորությամբ։ Արբանյակը հավանաբար կազմված է սառցի և ապարների հավասար մասերից։ Ինչպես և Ուրանի այլ արբանյակները, Արիելը հավանաբար ձևավորվել է... Ավելին⇒