Մոլի Ռինգուոլդ
Մոլի Ռինգուոլդ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1968[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Roseville, Կալիֆոռնիա |
Կրթություն | Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ, Oakmont High School?, Roseville High School? և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, վիպասան, գրող և պարուհի |
Ծնողներ | հայր՝ Bob Ringwald? |
Ամուսին(ներ) | Panio Gianopoulos? և Valery Lameignère? |
Պարգևներ և մրցանակներ | |
iammollyringwald.com | |
Մոլի Ռինգուոլդ (անգլ.՝ Molly Kathleen Ringwald, փետրվարի 18, 1968[1][2][3][…], Roseville, Կալիֆոռնիա ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։ Հայտնի է դարձել 1980 թվականին Ջոն Հյուզի հետ աշխատակցելով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ռոզվիլ քաղաքում, որը գտնվում է Սակրամենտոյից ոչ հեռու` Կալիֆոռնիա նահանգում։ Նրա մայրը՝ Ադել Էդիտը, տնային տնտեսուհի է և խոհարար, իսկ հայրը՝ Ռոբերտ Սքոթ Ռինգուոլդը, կույր ջազ դաշնակահար[5][6]։ Մոլին ունի նաև քույր և եղբայր՝ Քելին և Էլիսաբեթը։
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական կարիերան սկսել է հինգ տարեկանում՝ հանդես գալով «Ալիսը Հրաշքների աշխարհում» ներկայացումում։ Իսկ հաջորդ տարում ձայնագրել է դիքսլենդ ոճում «I Wanna Be Loved by You» ալբոմը՝ հոր և նրա խմբի՝ «Fulton Street Jazz Band»-ի հետ։
Ավելի ուշ Մոլին հայտնվել է տեղական հեռուստատեսության գովազդներում, իսկ 1979 թվականին նկարահանվել է «Տարբեր հարվածներ» հեռուստասերիալի էպիզոդներում։ Նրա կարիերայի հաջորդ քայլը եղել է «Կյանքի ճշմարտություն» հեռուստատեսային շոուն։ 1984 թվականին կայացել է նրա առաջին լուրջ դերը Ջոն Հյուզի «16 մոմ» ֆիլմում, որի համար հաջորդ տարի նա ստացել է մրցանակ «Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ դրամայում»։
Հաջորդ ֆիլմերում նկարահանվել է մյուս հայտնի դերասանների հետ՝ Էմիլիո Էստևես, Նելսոն Ջադ, Էնտոնի Մայքլ Հոլ և Ռոբերտ Դաունի (կրտսեր)-ի և ուրիշներ։ Ջոն Հյուզի ֆիլմերում մի շարք դերերից հետո շատերը կարծում էին, որ Մոլին նրա սիրելի դերասանուհին է, բայց 1987 թվականին Ռինգուոլդը հրաժարվում է «Ինչ-որ հրաշալի բան» ֆիլմի գլխավոր դերից։
1990 թվականներին Մոլին դառնում է ավելի քիչ հայտնի․ դա կապված էր այն հանգամանքի հետ, որ նա գրեթե չէր հայտնվում խոշոր պատկերներում և նախընտրում էր նկարահանվել սերիալներում և քիչ հայտնի ֆիլմերում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի հուլիսի 28-ին Ռինգուոլդը ամուսնացել է ֆրանսիացի գրող Բալեր Լամեների հետ։ Նրանք բաժանվել են 2002 թվականին[7]։ 2007 թվականից Ռինգուոլդը ամուսնացած է խմբագիր և հունական ծագմամբ գրող Փանիո Գինոպուլուսի հետ։ Նրանք ունեն դուստր, որի անունը Մատիլդա Էրենի է (ծնվել է 2003 թվականին) և երվորյակներ՝ դուստր՝ Ադելը, և որդին՝ Ռոմանը (ծնվել են 2009 թվականին)։ Նրա հղիությունը ներառվել է «Ծնողներից գաղտնի» սերիալի սյուժեում[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1979—1980 | Տարբեր հարվածներ | Diff’rent Strokes | Մոլի Փարքեր |
1979—1980 | Կյանքի ճշմարտություններ | The Facts of Life | Մոլի Փարքեր |
1982 | Փոթորիկ | Tempest | Միրանդա Դիմիտրիուս |
1983 | Տիեզերական որսորդները։ Արկածներ արգելված գոտում | Spacehunter: Adventures in the Forbidden Zone | Նիկի |
1984 | 16 մոմ | Sixteen Candles | Սամանտա Բեյքեր |
1987 | Լիր արքան | King Lear | Կորդելիա |
1987 | Նկարահանման մասնագետ | The Pick-up Artist | Ռենդի Ջենսեն |
1988 | Թարմ ձիեր | Fresh Horses | Ջիվել |
1990 | Կանայք և տղամարդիկ։ Գայթակղության պատմություններ | Women and Men: Stories of Seduction | Քիթ |
1990 | Բեթսիի հարսանիքը | Betsy’s Wedding | Բեսթի Հոփեր |
1994 | Դիմակայություն | The Stand | Ֆրեննի Գոլդսմիթ |
1999 | Դաս տալով տիկին Թինգլին | Teaching Mrs. Tingle | միսս Բենքս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Molly Ringwald Biography (1968-)» (անգլերեն). Film Reference. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Ancestry of Molly Ringwald». Freepages (անգլերեն). RootsWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Don't You Forget About Me». NYMag.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Molly Ringwald Expecting Twins!». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլի Ռինգուոլդ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից