Հելսինքի[8] (ֆին.՝ Helsinki) Ֆինլանտայի մայրաքաղաքը, նաւահանգիստ Պալթիք ծովու Ֆիննական ծոցի ափին։
Հիմնուած է 1550-ին Վանթանիոք գետի գետաբերանին՝ Շուէտի թագաւոր Կուսթաւ Վազայի հրամանով։ 1641-ին փոխադրուած է 5 քմ աւելի հարաւ՝ դէպի Էսթնես թերակղզիի ծայրը։ Քաղաքը շուէտերէն կը կոչուի Հելսինքֆորս (Helsingfors). անուանումը յառաջացած է հելսինքներ ցեղանունէն եւ շուէտերէն fors «ջրվէժ» բառէն (սկզբնապէս քաղաքը հիմնադրուած է ջրվէժի մօտ)։ 1812-էն եղած է ֆինլանտական մեծ իշխանութեան (Ռուսական կայսրութեան կազմին մէջ) մայրաքաղաքը։ 1917-ի Դեկտեմբերէն Ֆինլանտական հանրապետութեան մայրաքաղաքն է։
_2-0">↑
http://www.hel.fi/hki/helsinki/fi/Helsinki-tietoa+ja+linkkej_/Helsingin+historia
↑ _3-0">3,0