Կադետներ
Սահմանադիր դեմոկրատական կուսակցություն Конституционно-демократическая партия | |
---|---|
Տեսակ | Ռուսական կայսրության քաղաքական կուսակցություն, նախկին լիբերալ կուսակցություն և կուսակցություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Առաջնորդ | Պավել Միլյուկով |
Կարգախոս | Ունակություն և աշխատանք Հայրենիքի համար (ռուս.՝ Умение и труд на благо Родине) |
Հիմնադիր | Պավել Միլյուկով |
Հիմնադրված | հոկտեմբերի 18 (31), 1905 |
Լուծարված | նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1917 |
Գաղափարախոսություն | սոցիալական լիբերալիզմ, Պառլամենտական համակարգ, սահմանադրականություն և Գաղափարախոսական պլյուրալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ և ձախակենտրոն |
Պաշտոնական գույն(եր) | կապույտ և սպիտակ |
Շտաբ | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Թերթ | «Речь» թերթ, «Вестник партии народной свободы» ամսագիր |
Ռուսական կայսրության գոսդումա | 176 / 499 98 / 518 53 / 446 59 / 432 15 / 767 |
Constitutional Democratic Party Վիքիպահեստում |
Կադետներ (ռուս.՝ конституционные демократы), սահմանադրական դեմոկրատներ, պաշտոնապես՝ «Սահմանադիր դեմոկրատական կուսակցություն» (ռուս.՝ Конституционно-демократическая партия), քաղաքական լիբերալ կուսակցություն Ռուսական կայսրությունում։
Ստեղծվել Է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ընթացքում։ Կենտրոնական օրգաններն Էին «Ռեչ» («Речь») թերթը և «Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի» («Вестник партии народной свободы») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պավել Միլյուկովը, Ալեքսանդր Կոլյուբակինը, Վասիլի Մակլակովը, Անդրեյ Շինգարյովը, Պյոտր Ստրուվեն, Ֆյոդոր Ռոդիչևը, իշխաններ Պավել և Պյոտր Գոլգորուկիները, Ալեքսանդր Կոռնիլովը։ Ծրագիրը նախատեսում էր Ռուսաստանում ստեղծել սահմանադրական միապետություն։
Կադետների ղեկավարները դեր կատարեցին I, II Պետական դումաներում, III, IV-ում, ըստ Էության, պաշտպանեցին ցարական կառավարության քաղաքականությունը՝ դաշնակցելով օկտյաբրիստների հետ։ 1915 թվականին կադետների ղեկավարությամբ ստեղծվեց դումայական «առաջադիմական բլոկ», որի ծրագիրը նպատակամղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճանի»։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո կադետներն անցան իշխանության գլուխ (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով)։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կադետները հակախորհրդային դիրքորոշում են ունեցելկ։ Ժողկոմխորհի 1917 թվականի նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11)-ի դեկրետով կադետները հայտարարվեցին «ժողովրդին թշնամի կուսակցություն»։
1918-1920 թվականներին կադետների ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման։ Կուսակցությունը, որպես քաղաքացիական միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Melissa Stockdale. "The Constitutional Democratic Party" in Russia Under the Last Tsar, edited by Anna Geifman, Blackwell Publishers Ltd, 1999, ISBN 1-55786-995-2 blzn. 164-169.
- Harold Shukman, THe Blackwell Encyclopedia of the Russian Revolution, Blackwell Publishers Ltd, 1994, blzn.
- Конституционно-демократическая партия в России // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Гайда Ф. А. Либеральная оппозиция на путях к власти (1914 - весна 1917 г.). — М.։ РОССПЭН, 2003. — 432 с. — ISBN 5-8243-0309-6
- Селезнев Ф. А. Конституционные демократы и буржуазия (1905-1917 гг.). — Нижний Новгород։ Изд. Нижегородского университета, 2006. — 227 с. — ISBN 5-85746-937-6
- Програмы главнейших русских партий։ 1. Народных социалистов. 2. Социал - демократической рабочей партии. 3. Социалистов-революционеров.4. Партии народной свободы. 5. Партии октябристов (Союз 17 октября 1905 г.). 6. Крестьянский союз. 7. Национальной демократическо-республиканской партии. 8. Политические партии различных национальностей России ("Украинцев", "Бунда", и др.)։ с приложением статей։ a) О русских партиях, б) Большевики и меньшевики. — [М.], [1917]. — 64 с.
- Политические партии России. Конец XIX — первая треть XX века։ Энциклопедия / Редкол.։ Шелохаев В.В. (отв. ред.) и др. — М.։ РОССПЭН, 1996. — 872 с. — ISBN 5-86004-037-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադետներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։ |