Սամարա (Դնեպրի վտակ)
Սամարա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 320 կմ |
Ավազանի մակերես | 22 600 կմ² |
Ջրի ծախս | 17 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Դնեպրի ջրամբար և Դնեպր |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Վոլչյա գետ, Q12136020?, Մեծ Տերնովկա, Մալայա Տերնովկա, Viazivok?, Vilnianka?, Կիլչյոն, Q12114793?, Ջուր (Սամարայի վտակ), Գնիլուշա (Սամարայի վտակ), Ցուլ (Սամարայի վտակ), Q12169134?, Hnizdka? և Kocherga? |
Երկրամաս | Դնեպրոպետրովսկի մարզ և Խարկովի մարզ |
Ջրահավաք | Դնեպրի ավազան |
Սամարա (ուկրաիներեն՝ Самара), գետ Ուկրաինայում. Դնեպրի ձախ վտակը, որի հետ միախառնվելու վայրի մերձակայքում էլ գտնվում է Դնիպրո (Դնեպր, նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբանական, աշխարհագրական և պատմական տեսակետներից առավել հիմնավորված է թվում, որ Սամարա հնագույն ջրանունն առաջացել է վաղնջական ժամանակների անասնապահների հնդ-իրանական կամ հնդ-արիական խոսվածքներում և նշանակել է ‘ամառային գետ/ջուր’[1]:
Հոսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամարան սկիզբ է առնում Դոնեցի բլրաշարի արևմտյան լանջերից, Մարևկա գյուղի մերձակայքում։ Այնուհետև հոսում է Մերձդնեպրյան ցածրավայրով՝ գերազանցապես դեպի արևմուտք։ Թափվում է Դնեպրի ջրամբարը (Դնիպրո քաղաքի սահմանագծում)[2]։
Գետն ունի մոտավորապես 320 կիլոմետր երկարություն։ Ջրահավաք ավազանի ընդհանուր մակերեսը 22,600 քառակուսի կիլոմետր է[3]։ Քանի որ Սամարան հիմնականում սնվում է ձնհալի ջրերով, նրա ջրի ծախսի ցուցանիշը խիստ փոփոխական է։ Գետի միջին լայնությունը տատանվում է 40-ից 60 մետրի միջակայքում, առանձին տեղերում հասնում մինչև 300 մետր առավելագույն լայնության[4]։
Սամարայի գլխավոր վտակներն են Վովչան և Բիկը։
Նրա ափերին գտնվող խոշոր բնակավայրերն են Տերնիվկան և Նովոմոսկովսկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Топография крепости Самара 1586-1706 гг., этимология и предшествующие упоминания топонима в письменных источниках (Topography of the Samara fortress, ethymology and preceeding mentioning of the toponim in the written sources)». www.academia.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Сибирьова Л. Загадкова річка козацтва». Արխիվացված է օրիգինալից 19 серпня 2013-ին. Վերցված է 30 квітня 2019-ին.
- ↑ Самара (река в УССР), Great Soviet Encyclopedia
- ↑ ««Река Самара»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Самара и Волчья. Описание водного туристического маршрута». www.poezdnik.kiev.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «По рекам Волчьей и Самаре». www.skitalets.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- «Волчья — Самара Днепровская». www.skitalets.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- «Карты и лоции реки Самары. Подробное описание и фотографии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարա (Դնեպրի վտակ)» հոդվածին։ |
|