Սերգեյ Շանշիև
Արտաքին տեսք
Սերգեյ Շանշիև | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1893[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1974[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1924)[1] |
Կոչում | դոցենտ[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1947) |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Սերգեյ Կոստանտինի Շանշիև (ռուս.՝ Сергей Константинович Шаншиев, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1893[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1974[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հիդրոէներգետիկայի բնագավառի հայ խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտական թեկնածու (1947), դոցենտ (1947), Վրացական ԽՍՀ վաստակավոր գյուտարար 1965։
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը 1924։ 1924 թվականից աշխատել է Սերգեյ Ժուկի անվան «Հիդրոնախագիծ» ինստիտուտի Թբիլիսիի բաժանմունքում, որպես գլխավոր կոնստրուկտոր։ Մշակել է հիդրոտեխնիկական թունելների երեսապատման հաշվարկների մեթոդը։ 1951 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 450)։ |