Զավեն Բեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Մարտիրոսի Բեկյան (Աղաբեկյան), (սեպտեմբերի 20, 1954 կամ 1954[1], Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ 1991 թվականից։
Զավեն Բեկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1954 (69 տարեկան) կամ 1954[1] |
Ծննդավայր | Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամություն | ՀԳՄ և ՊԵՆ ակումբ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։
1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1976-1989 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում։ 1989-2019 թվականներին աշխատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ում։
Գրական գործունեություն
խմբագրելԶավեն Բեկյանն առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին՝ 14 տարեկան հասակում, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի «Ձուլող» բազմատպաքանակ թերթում։ Այնուհետև տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք», <<Նարցիս>>, <<Անդին>>, <<Նոր Դար>> ամսագրեր, «Գրական թերթ» և այլն), որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։
Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և լույս են տեսել տարբեր անթոլոգիաներում։ Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ։ Տպագրել է նաև կարճ պատմվածքների մի ժողովածու («Ժամը չորսը», 2015 թվական), ինչպես նաև խոհագրությունների, հոդվածների և գրախոսությունների մի ժողովածու ( <<Բանաստեղծության <<ներսը>> և <<դուրսը>>>>, 2024թվական )։
Բանաստեղծական ժողովածուներ
խմբագրել- «Պսակբացեք», Երևան, 1990։
- «Տեսիլք և կյանք», Երևան,1993։
- «Անժամության վայր», Երևան, 1996։
- «Ցայգածաղիկ, Երևան, 2002։
- «Ճամփաբաժան», Երևան, 2006։
- «Կավե աշտանակ», Երևան, 2012։
- «Ձայնաշար կամար»,Երևան, 2015։
- «Մենավոր աստղի տակ»,Երևան, 2017։
- «Ծիրանավորը»,Երևան, 2019։
- «Գիսաստղ կյանք»,Երևան, 2020։
- «Տեսադաշտեր»,Երևան, 2024։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Զավեն Բեկյան
- Զավեն Բեկյանի հրապարակումները Գրանիշում
- Զավեն Բեկյան․ «Աստվածուհի Թետիս»․ բանաստեղծություններ Արխիվացված 2021-01-15 Wayback Machine
- Զավեն Բեկյանի հրապարակումները Գրական թերթում
- Զավեն Բեկյան բանաստեղծություններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Բեկյան» հոդվածին։ |