Զբոսաշրջությունը Չեխիայում
Զբոսաշրջությունը Չեխիայում (չեխ․՝ Cestovní ruch), Չեխիայի Հանրապետության տնտեսության ոչ արտադրական ոլորտի գլխավոր ճյուղերից մեկմ է։
Չեխիան համարվում է Եվրոպայի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը։ Երկրի մայրաքաղաքը՝ Պրահան, օտարերկրյա զբոսաշրջիկների գլխավոր նպատակակետն է։
Զբոսաշրջային նշանակություն ունեցող մյուս քաղաքներից են Բռնոն և Պլզենը։ Զբոսաշրջիկներին Չեխիայում գրավում է բարձր ճարտարապետական, հոգևոր և պատմական շինությունները, ինչպես նաև բարձր քաղաքակրթությունը։
Այստեղ է գտնվում համաշխարհային հայտնիություն ունեցող Պրահայի կենդանաբանական այգին և Կառլի կամուրջը, ինչպես նաև Կառլովի Վարի առողջարանը, որը գտնվում է համանուն չեխական քաղաքում։
Ամեն տարի Չեխիա են այցելում մոտ 8 միլիոն զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր պետություններից։ Ամենից շատ Չեխիա են այցելում զբոսաշրջիկներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Սլովակիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից և Միացյալ Թագավորությունից։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի տվյալներով Չեխիայի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը ըստ պետության[1]։
N | Երկիր | Այցելուների թիվ |
---|---|---|
1 | Գերմանիա | 1,559,836 |
2 | Ռուսաստան | 695,388 |
3 | Սլովակիա | 496,353 |
4 | Լեհաստան | 451,729 |
5 | ԱՄՆ | 442,697 |
6 | Միացյալ Թագավորություն | 398,809 |
7 | Իտալիա | 371,487 |
8 | Ֆրանսիա | 273,582 |
9 | Ավստրիա | 244,880 |
10 | Չինաստան | 211,830 |
Ընդհանուր | 8,126,369 |