Սնոբ (ամսագիր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սնոբ (այլ կիրառումներ)
Սնոբ (ռուս.՝ Сноб), համացանցային հրատարակությամբ և տպագիր տարբերակով ռուսերենով լույս տեսնող ամսագիր։ Ներկայացվում է որպես «նախագիծ հաջողակ պրոֆեսիոնալների միջազգային հասարակության համար»։
Ամսագրում կարելի է գտնել ռեպորտաժներ, հարցազրույցներ, էսսեներ, գրականության հրապարակումներ, հեղինակային լուսանկարչական պատմություններ։
«Սնոբ» ամսագիրը կազմված է երեք հիմնական մասերից.
- մեկ ամսվա ընթացքում ռուսախոս լսարանի բնակեցման հիմնական քաղաքներում (Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք) տեղի ունեցած իրադարձությունների հեղինակային ակնարկները
- վավերագրական պատմվածքներ։
- պատասխանատու սպառողի գրանցիչ։
Նախագծի մասնակից են դառնում խմբագրության հրավերով կամ սեփական ցանկությամբ։ Նախագծի խմբագրության կողմից հրավիրված և «Սնոբի» կյանքի մեջ ակտիվ դեր խաղացող մասնակիցների թվում են. Բորիս Ակունինը, Սերգեյ Պարխոմենկոն, Վալերի Պանյուշկինը, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Անդրեյ Մակարևիչը, Վլադիմիր Սորոկինը, Անտոն Նոսիկը, Օլեգ Կաշինը, Ալյոնա Դոլեցկայան, Դմիտրի Խվորոստովսկին, Եվգենի Բաբուշկինը և այլք։
Խմբագրությունը զբաղեցնում է նախկին «Կարմիր Հոկտեմբեր» («Կրասնի Օկտյաբր») հրուշակարանի նախկին շենքի վերին հարկը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- snob.ru/magazine, ամսագիրը
- snob.ru, էլեկտրոնային տարբերակը
|