Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Գևորգ Սարգսյան (հեղափոխական)

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սարգսյան (այլ կիրառումներ)

Գևորգ Գրիգորի Սարգսյան (1887[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, Հարավային Կովկասում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919

Գևորգ Սարգսյան
Ծնվել է1887[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գործունեությունն սկսել է 1903 թվականից՝ Բաքվում, որտեղ և ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1919 թվականից աշխատել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյում, մասնակցել երկաթուղայինների ելույթներին։ 1920 թվականի Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] Սարգսյանը պետական և տնտեսական ղեկավար աշխատանքներ է վարել արդեն Խորհրդային Հայաստանում։ Եղել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի տնօրենի տեղակալ, «Հայպղինձ»-ի նախագահ, ՀԽՍՀ առևտրի ժողկոմի տեղակալ, Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն, Հայաստանի երկրաբանական-հետախուզական բազայի, Երևանի օպերային թատրոնի շենքի շինարարության պետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 221—222.
  2. Joint resolution providing for the designation of the third week of July as ""Captive Nations Week"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221