Շիրազ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Շիրազ (պարս.՝ شیراز), քաղաք Իրանի տարածքում՝ Ռուդխանե Խոշք (ցամաքած գետ) սեզոնային գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Ֆարսի նահանգի Շիրազի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Իրանի միլիոնանոց ինը քաղաքներից հինգերորդն է՝ 1,565,572 բնակչությամբ։ Քաղաքն ունի չափավոր կլիմա։ Ավելի քան հազար տարի տարածաշրջանի մշակութային, քաղաքական և առևտրաարդյունաբերական կենտրոն է։
Քաղաք | ||
---|---|---|
Շիրազ | ||
պարս.՝ شیراز | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Ֆարսի նահանգ | |
Շահրեսթան | Շիրազ | |
Համայնք | Կենտրոնական բախշ[1] | |
Քաղաքապետ | Հեյդար Էսքանդարփուր | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 2 հազարամյակ | |
Մակերես | 240 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | ▲1 565 572 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[2][3] | |
Ազգային կազմ | պարսիկներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Հեռախոսային կոդ | 071 | |
Պաշտոնական կայք | shiraz.ir | |
| ||
Շիրազի առաջին անգամ հիշատակվել է էլամերենով՝ կավե սալիկների վրա (մ.թ.ա. 2000) որպես «Թիրազիշ»[4]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է կամ վերականգնվել է Օմայանների օրոք՝ 693 թվականին, և բարգավաճել է իրանական երկու դինաստիաների՝ Սաֆարիների (861-1003) և Բուիների (934-1062) օրոք։ 13-րդ դարում Շիրազը դարձել է արվեստի և արհեստների առաջատար կենտրոն, իշխանության խրախուսման և պարսից գիտնականների և արվեստագետների ներկայության շնորհիվ։ Պարսից գրականության երկու հռչակավոր ներկայացուցիչներ՝ Հաֆեզը և Սաադին, ծնունդով եղել են Շիրազից, և այստեղ գտնվում են իրենց դամբարանները։ Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո Իրանում ստեղծվել էր երկիշխանություն և երկիրն ուներ երկու մայրաքաղաք՝ Մաշհադ (Աֆշարիներ, 1736-1796) և Շիրազ (Զանդեր, 1751-1794)։ Շիրազն ունեցել է հրեական և քրիստոնեական խոշոր համայնքներ[5]։ Շիրազ քաղաքի պատմական կենտրոնը (Բեյնոլ Հարամեյն) համաշխարհային նշանակության ճարտարապետական համալիր է[6]։
Շիրազը հայտնի է որպես բանաստեղծների, գրականություն, գինու (չնայած 1979 թվականից ի վեր Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն), այգիների և ծաղիկների քաղաք[7]։ Այստեղ է գտնվում հռչակավոր Էրամի այգին։ Այժմ քաղաքն ունի նաև նավթավերամշակման խոշորագույն գործարան, այստեղ է երկրի արևային առաջին էլեկտրակայանը[8], դրվել է քամու խոշոր տուրբին։ Շիրազը հանդիսանում է էլեկտրոնային էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն կենտրոն՝ արտադրելով իրանական էլեկտրաէներգիայի 53 տոկոսը[9]։ Շիրազի արդյունաբերական ձեռնարկություններից են ցեմենտի, շաքարավազի, պարարտանյութերի, տեքստիլ արտադրանքի, փայտանյութի, մետաղագործության և գորգերի գործարաններն ու ֆաբրիկաները։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 565 572 մարդ, որոնք կազմում էին 477 916 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ֆարս օսթանի ամենախոշոր[10] և Իրանի հինգերորդ ամենախոշոր (Թեհրանից, Մաշհադից, Սպահանից և Քարաջից հետո)[11] քաղաքն է։ Շիրազի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 107 659[12] | 269 865[13] | 848 289 | 965 117[11] | 1 053 025[11] | 1 204 882[14] | 1 460 665[15] | 1 565 572[16] |
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Moin M. فرهنگ فارسی معین — Amir Kabir Publishers, 1972.
- ↑ Brinkhoff T. Iran: Provinces, Major Cities & Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
- ↑ جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Cameron, George G. Persepolis Treasury Tablets, University of Chicago Press, 1948:115.
- ↑ «Ալիք» թերթ, Հայ կեանքը՝ Շիրազում Արխիվացված 2019-08-04 Wayback Machine
- ↑ Ալիռեզա Ղոլինեժադ Փիրբազարի, Շիրազ քաղաքի պատմական կենտրոնի (Բեյնոլ Հարամեյն) քաղաքային պաթոլոգիան եվ ռեվիտալիզացիան(չաշխատող հղում)
- ↑ Iran Chamber society, Shiraz
- ↑ "Iran's first solar power plant comes on stream". tehran times. 11 January 2009. Retrieved 25 September 2010.
- ↑ "ARSH Co. site". Arshksco.com. Archived from the original on 7 July 2011. Retrieved 5 May 2011.
- ↑ «IRAN: Fars» (անգլերեն).
- ↑ 11,0 11,1 11,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Διδυμοποιήσεις με Δήμους (հուն.)
- ↑ https://pecs.hu/testvervarosok-partnervarosok/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրազ» հոդվածին։ |