ILY (ժեստ)
ILY, հապավում, որն ամերիկյան ժեստերի լեզվով նշանակում է I Love You («Ես սիրում եմ քեզ»)։
Ժեստն առաջացել է խուլ աշակերտների շրջանում, որպեսզի մատների օգնությամբ կարողանան արտահայտել I, L, Y տառերի համարդրությամբ ժեստ (I Love You)[1]։ Սա ոչ ավանդական միջոց է դրական էմոցիաներից մինչև սիրո խոստովանությունը արտահայտելու համար։
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ ժեստն առաջացել է 20-րդ դարի սկզբին, բայց ակտիվորեն սկսել է օգտագործվել 1970-ականների խուլ ու համրերի մանկավարժության մեջ։ Ժեստի տարածման մեջ զգալի ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները։
Ժեստը հաճախ օգտագործել են դերասան և կատակերգու Ռիչարդ Դուսոնը, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջիմի Սնուկան[2], 1995 թվականի «Միս Ամերիկա» մրցույթում առաջին խուլ հաղթող Հիզեր Ուայթսթունը[3], նախագահ Ջիմի Քարթերը, ինչպես նաև Բարակ Օբաման և Հիլարի Քլինթոնը (նախընտրական քարոզարշավի ժամանակ)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sign Language: I Love You». American Sign Language University. (անգլ.)
- ↑ Jimmy Snuka Hasn’t Met His Match (անգլ.)
- ↑ Самые яркие участницы конкурса «Мисс Америка»
- ↑ 10 жестов, которые помогут выразить эмоции
Արտաքին հղումներ
խմբագրել- American Sign Language «I love you» (անգլ.)
- Ամերիկյան ժեստերի լեզու (ռուս.)