Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՎԶԵԲ-ը 10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը

ՎԶԵԲ-ը 10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում Սյունիքի 
մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 10 միլոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Բանկը նաև 2 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի (SSF) միջոցներից՝ ծրագիրը համաֆինանսավորելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

«Երկրում նոր լոգիստիկ և մաքսային կենտրոնը կբարձրացնի մաքսազերծման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել առևտրի ծավալների մեծացմամբ պայմանավորված ավելացված պահանջարկը։ Կենտրոնի նպատակն է «մեկ պատուհան» ապահովել, որն էապես կկրճատի մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը` շրջանառությունը հեշտացնելով՝ ի նպաստ ծառայություններից մասնավոր օգտվողների։ Ավելին, կենտրոնը կկառուցվի էներգաարդյունավետության միջազգային ստանդարտների համաձայն և կլինի երկրում առաջին պետական մարմիններից մեկը, որը կորակվի որպես «կանաչ շենք»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը ստորագրվել են մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեի կողմից՝ ՎԶԵԲ Տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի շրջանակներում՝ Երևանում։ 

«Ծրագիրը փախստականների ճգնաժամին ՎԶԵԲ-ի արձագանքման մաս է կազմում և ներառում է փախստականների ինտեգրման ծրագիրը։ Ծրագիրը՝  Թայվան բիզնես – ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, 150 փախստականների կօգնի ձեռք բերել հմտություններ և հավաստագրում անցնել, որը նրանց անհրաժեշտ է՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում՝ մաքսային և լոգիստիկ ոլորտներում, աշխատանքի ընդունվելու նպատակով որակավորված թեկնածու դառնալու համար։

Կարևորն այն է, որ Սյունիքում նոր մաքսային կենտրոնը կհամապատասխանի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցման պլաններին՝ Սյունիքի մարզի և Երևանի միջև կապակցվածությունն ուժեղացնելու նպատակով:

ՎԶԵԲ-ը հավատարիմ է մնում Հայաստանի լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը՝ վերջինիս առևտրային և տարածաշրջանային կապակցվածությունն ուժեղացնելու նպատակով։

ՎԶԵԲ-ն ամենամեծ ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է Հայաստանում։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում կատարել է 640 միլիոն եվրոյի ներդրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջաններում թվայնացմանը»,- հայտնում են ՎԶԵԲ-ից։     

Նշվում է, որ մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է 2․1 մլրդ եվրոյից ավելի գումար՝ 211 ծրագրերի շրջանակներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]