Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Մշակույթ

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին:

Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության հետևանքով որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Գումարը կհատկացվի եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում