Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ֆրանսիայում հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք» կուսակցությունն ավելի քան կրկնակի առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։ 

Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, որտեղ նախագահն այլևս բացարձակ մեծամասնություն չուներ 2022 թվականին վերընտրվելուց հետո: 

Հունիսի 16-ի երեկոյան պրեֆեկտուրաները գրանցել են պատգամավորության թեկնածուների բոլոր 577 ընտրատարածքներում։

Մարին Լը Պենն այժմ շարունակում է զբաղեցնել Պա դե Կալե դեպարտամենտի շրջանային խորհրդականի պաշտոնը, որտեղից պատգամավոր է ընտրվել 2017 թվականին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում