Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին, ով միջնորդ է հանդես գալիս Լիբանանի հետ Իսրայելի սահմանի շուրջ բանակցություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի նախագահն ու ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են Իսրայելի հյուսիսային քաղաքներին Հեզբոլլահի հասցրած հրթիռային հարվածների, ինչպես նաև հյուսիսային սահմանի անվտանգության վերականգնման ու  բնակիչների՝ իրենց տներն ապահով վերադառնալու հրատապ անհրաժեշտության թեմաները։

Բացի այդ, նրանք անդրադարձել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը հասնելու հրատապ անհրաժեշտության մասին:

Հերցոգն ընդգծել է, որ սա կարևոր առաջին քայլ է առկա խնդիրների լուծման համար։

Այսօր՝ ավելի վաղ, Իսրայել ժամանած Հոքսթինին ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ կառավարության ղեկավարի գրասենյակը մանրամասներ չի հաղորդել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում