Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մալթայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մալթայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում: Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի շրջանակին, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նշվում է, որ հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում