Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Քաղաքականություն

Խիզախ և նշանակալի որոշում. Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել ճանաչման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Խիզախ և նշանակալի որոշում. Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել ճանաչման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ և նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։ 

Նախագահությունը նաև բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հանձնառությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին և նրա օրինական իրավունքներին՝ իր հողի և ինքնորոշման նկատմամբ: Նախագահության բնորոշմամբ՝ Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է երկու պետություն սկզբունքով լուծմանը, որը բարձր է պահում միջազգային կամքն ու լեգիտիմությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում