Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է. «Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակից Ա․ Խ․-ն (ծնված 1985 թ.), որը ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ «Աղվերանի Արարատ ռեզորթ» հյուրանոցի  պահակակետում պայթյունի մասին հունիսի 23-ի  ժամը 7:58-ի սահմաններում ահազանգ է ստացվել։ 

«Նաև հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարված է, 1 հոգի հոսպիտալացվել  է»,-մանրամասնել էր Սարգսյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում