Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք միշտ քննարկել ենք բոլոր գերիների վերադարձի հարցը ՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերներին հետ։ Սա եղել է մեր օրակարգում, մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշակի հաջողություն ունեցանք այդ առումով՝ 32 գերի վերադարձել է, բայց մենք դրանով չենք բավարարվում և շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան»,-ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞, Գրիգորյանը պատասխանեց, որ ճիշտ չէ այդ հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև գերիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում