Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Եվրոպա

Մոտ 1000 հրեաներ Լիտվայից փոխհատուցում են պահանջել իրենց գույքի համար

1 րոպեի ընթերցում

Մոտ 1000 հրեաներ Լիտվայից փոխհատուցում են պահանջել իրենց գույքի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ  հազար հրեաներ դիմել են Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է BNS գործակալությունը։

«Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական ​​օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Դիմումները պետք է վերանայվեն ըստ սահմանված ձևի և փոխհատուցման հանձնաժողովի կողմից, որից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։

 Իրավական ձևակերպումները կավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։

Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, դրանից հետո միայն պարզ կդառնա, թե որքան գումարի  հավակնություն ունեն դիմորդները։ 

Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն եվրո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում