Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքացիական հասարակության կարծիքները, առաջարկները և քաղաքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում: Նպատակը որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագծին մասնակցել են բաց կառավարման գործընկերության անդամ այլ համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուրը ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։ 

Ըստ աղբյուրի՝ Երևանի տաղավարում նոր գաղափարների և մտքերի հավաքագրման արկղիկը հնարավորություն է տվել քաղաքացիներին հենց տեղում գրել իրենց առաջարկները: Երևանն այժմ նոր գործողությունների ծրագրի մշակման փուլում է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում