Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Քաղաքականություն

Իրանը վերահաստատել է Հայաստանի տարածքով արտատարածքային որևէ միջանցքի դեմ լինելու դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Իրանը վերահաստատել է Հայաստանի տարածքով արտատարածքային որևէ միջանցքի դեմ լինելու դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանն այսպես կոչված «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել իր այդ դիրքորոշմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մեջբերելով Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը։ 

Վերջինս նաև նշել է, որ Թեհրանի որոշակի և կայուն քաղաքականությունը կայանում է հարևանների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման մեջ։ 

«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Արտատարածաշրջանային ուժերը չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարևանների հետ հարաբերությունների համար»,- ասել է նա: 

Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և նշել. 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը»։

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի արտատարածքային երթուղի իր տարածքում, իսկ հայ-իրանական հարաբերություններն որակել է որպես ռազմավարական։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում