Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Քաղաքականություն

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց

1 րոպեի ընթերցում

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանին ընդառաջ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել ԱԺ խորհուրդը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը: Պատվիրակությունում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա չորս անդամ, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ երկու:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում