Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
ԿարևորՔաղաքական

COP29-ին մասնակցելու որոշում այս պահին չունենք. Փաշինյան

Ադրբեջանում անցկացվելիք COP29 գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշում այս պահին չկա, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պատշաճ ժամանակներում կկայացնենք որոշումներ: Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք չունենք որոշում: Իհարկե, ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտը այդ որոշման վրա չեն կարող չազդել: Եթե հիմա տեսականորեն խոսենք, տեսական որևէ որոշում բացառել չի կարելի: Նայած, թե այդ ժամանակ ինչ իրադրություն կլինի, և իրադրության գնահատմամբ՝ կկայացնենք որոշում»,- ասել է Փաշինյանը։

Back to top button