Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

Նիկոմիդիայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոմիդիայի բարբառ - հայերենի կը ճյուղին պատկանող երկաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։

Խոսվել է Փոքր Ասիայի Նիկոմիդիա, Ատափազար քաղաքներում և շրջակայքի գյուղերում (Յալովա, Ասլանբեկ, Պարտիզակ, Կեյվե, Ձենկիլեր

Հրաչյա Աճառյանի կողմից ուսումնասիրվել է միայն Ասլանբեկի ենթաբարբառը (Վենետիկ, 1898)[1]։ Նիկոմիդիայի բարբառն ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ (պ>բ, բ >պ, փ․ փ>փ), քմային ձայնավորներ (ա, օ, ու)։ Գրաբարի նգն, նկն հնչյունա–կապակցության դիմաց բարբառում առկա է յն, տր–ի դիմաց՝ յր, բառասկզբի ղ–ի դիմաց՝ խ, որոշ դիրքերում կ–ի և հ–ի դիմաց՝ յ։ Ունի ֆ հնչույթը։ Հոգնակերտ մասնիկներն են՝ էր, ներ, վի, վանք։ Բացառականի վերջավորությունն է՝ էն, գործիականինը՝ օվ։ Հատկացուցիչը հանդես է գալիս հոդով։ Դասական թվականները կազմվում են ինջի մասնիկով։ Անորոշ հոդն ունի ետադաս կիրառություն։ Նիկոմիդիայի բարբառը պահպանել է ուլ լծորդությունը։ Ներկա ժամանակը կազմվում է գը, գու նախադաս մասնիկներով։ Վաղակատար դերբայի վերջավորությունն է էր, հարակատարինը՝ աձ։ Ապառնի ժամանակը կազմվում է բիդի մասնիկով։ Ունի ներգործաձև և կրավորաձև խոնարհման ձևերի տարբերակվածություն՝ համապատասխան վերջավորություններով, յօր մասնիկով շարունակականի ձևեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աճառյան Հ․, Հայ բարբառագիտություն, Մ․-Նոր Նախիջևան, 1911 (էմինյան ազգագրական ժող․, հ․ 8)։
  • Ջահուկյան Գ․ Բ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 233.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 300