Դրագոսլավի տուն (Տագանրոգ)
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Դրագոսլավի տան լուսանկարներ |
Դրագոսլավի տուն (ռուս.՝ Дом Драгослава), մեկհարկանի շենք, որը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսում ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբ., 11 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տագանրոգ քաղաքի Իտալական նրբանցք, 11 հասցեի շենքը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսում։ Այս մեկհարկանի հինգ պատուհաններով շենքի բակում կա աղյուսե տնակ։ Հայտնի են XIX դարի վերջից մինչև XX դարի սկիզբ տան տերերը։ 1880-ական թվականներին տունը պատկանել է նահանգային քարտուղար Պավել Նիկոլաևիչ Դրագոսլավին, որը որպես հաշվապահ և գործավար է աշխատել վաճառական Դեպալդոյի կայսերական ասպնջականոցում։ Նրա որդին Տագանրոգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում պսակադրվել էր ազնվականի դստեր` Ռաիսա Վլադիմիրովնա Եգորովայի հետ։
Բակի տնակի սենյակները հանձնվում էին վարձակալությամբ։ 1898 թվականին շենքում գտնվում էր ռոստովցի լուսանկարիչ Ա. Բոյարսկու գրասենյակը, նույն թվականից այստեղ է աշխատել նաև ատամնաբույժ Գ. Ա. Ֆրենկելը։ Ավելի ուշ` 1911 թվականին, շենքում աշխատել է նաև ատամնաբույժ Յուլյա Միխայլովնա Միլայան։ 1914 թվականին այստեղ գործել է Ն. Ն. Պիմոնովի նոտարական գրասենյակը, որը հետագայում տեղափոխվեց նոտար Սուկուրենկոյի տարածք։ 1918 թվականին այս տանն ապրել է քաղաքային դումայի անդամ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության թիվ 1 ցուցակով ընտրված Միխայիլ Դավիդովիչ Զեյցմանը։
Շենքի վերջին սեփականատերը եղել է քաղքենի Իսահակ Բերա Մոզնաիմը։
Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվեց։ Ներկայումս այնտեղ ստոմատոլոգիական կլինիկա է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկհարկանի աղյուսե շենքն անհամաչափ է, այն պսակող քիվի վերևում երկու կողմից կառուցված է ատտիկոս։ Շենքն ունի միջհարկային քիվային գոտի։ Պատուհանները զարդարված են որմնասյուներով, կենտրոնական պատուհաններն ունեն կիսաշրջանաձև զարդաքիվեր, կողայինները` ուղղանկյուն զարդաքիվեր։ Շենքի ծածկով մուտքը շենքի աջ մասում է[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
- Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
- Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
- Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с.