Եղեգնաձոր պանիր
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնաձոր (այլ կիրառումներ)
Եղեգնաձոր պանիր | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից և պանիր այծի կաթից |
Առաջացման երկիր | Հայաստան |
Հասունացման ժամանակաշրջան | 6 ամիս |
Քաշ | 0,75 և 0,3 կգ |
Անունով | Եղեգնաձոր |
Եղեգնաձոր, ազգային պանիր, որ ստանում են կովի կամ այծի կաթից։ Հասունանում և պահվում է հատուկ մշակված կավե կճուճների մեջ։ Պանիրը սպիտակ գույնի է, ունի փափուկ, փշրվող կազմություն։ Հասունանում է վեց ամսվա ընթացքում և աչքի է ընկնում արտահայտված կծվաաղային համով, իսկ բարձր լեռնային բարկահամ կանաչեղենի շնորհիվ ձեռք է բերում յուրահատուկ բուրմունք։ Վաճառվում է 0,75 և 0,3 կգ տարողությամբ կավե կճուճների մեջ, որոնք հերմետիկորեն փակվում են կարմիր պարաֆինի շերտով։
Օգտագործվում է որպես նախուտեստ և աղցաններ պատրաստելու համար։ Ախորժաբեր է։ Գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ կարող է ծառայել որպես յուրատեսակ հուշանվեր։
Չոր նյութի մեջ պարունակվում է 50% յուղ, 45% ջուր, 3,5-5,0% աղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաքսյանց, Անդրեյ (2007). «Հայկական պանրի գույները»