Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

Թովմաս Ֆասուլաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս Ֆասուլաճյան
արմտ. հայ.՝ Թովմաս Ֆասուլաճեան
Ծնվել էհուլիսի 25, 1843(1843-07-25)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էսեպտեմբերի 22, 1901(1901-09-22)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և թատերական գործիչ
Ամուսին(ներ)Պայծառ Ֆասուլաճյան

Թովմաս Պետրոսի Ֆասուլաճյան (հուլիսի 25, 1843(1843-07-25)[1], Կոստանդնուպոլիս[1] - սեպտեմբերի 22, 1901(1901-09-22)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), հայ դերասան, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ. Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում։ Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում։ 1864 թվականից՝ կնոջ՝ Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում։ 1869-1871 թվականներին թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում, 1872-1877 թվականներին՝ Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր։ Դերերից են՝ Դակոբեր (Է. Սյուի «Թափառական հրեան»), Թրիբուլե (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») ևն։ 1880-ական թվականներին մեծ համբավի է արժանացել Բրուսայում՝ հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով, խաղացել Տարտյուֆի («Տարտյուֆ»), Դոն Ժուանի («Դոն Ժուան») դերերը։ 1893 թվականից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում[2]

Գրել է պիեսներ՝

  • «Երկու քաղցածներ»
  • «Սևի տեղ սպիտակ»
  • «Տայի Միրիկ Անդենը»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 617.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 617