Ծաղրածու, ըստ տերմինի ժամանակակից իմաստի` կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։
Հարակից սահմանումներ` խեղկատակ, հեյեր, միմոս և այլն։
Անգլերեն clown բառը ի հայտ է եկել 16-րդ դարում «տղամարդ, գեղջուկ» իմաստով։ Բառի ստուգաբանությունը պարզ չէ։ Հնարավոր է, որ բառը փոխառվել է սկանդինավյան լեզուներից (հմմտ. իսլ.՝ klunni կամ շվեդ.՝ kluns, «ոչ ճարպիկ» իմաստով)։ Կա նաև մի տեսություն, որ բառը ծագել է ֆր.՝ colon-ից, լատին․՝ colonus` «գյուղացի» իմաստից, սերած colonia` «հող»- ից (վարձակալությամբ տրված)[1][2]։
Հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասանները ևս կոչվել են ծաղրածուներ։ Որոշ դեպքերում ծաղրածու էին անվանում նաև միայնակ կատակաբաններին՝ մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը ծաղրողներին, օրենքից ու պատժից ազատ մարդկանց, որոնք խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացնում էին մարդկանց։ Ծաղրածուն համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ։
«Ծաղրածուները շատ լավ մարդիկ են, շատ։ Կարծում եմ` ամենահետաքրքիրը արվեստում։ Նրանք, ովքեր չեն վախենում խոսել լուրջ բաների մասին, բայց ծիծաղով»։ - Արմեն Ջիգարխանյան
«Ոչ մի վառ կոստյում կամ ամենաանսովոր դիմահարդարումն ինքնին ծիծաղ չեն առաջացնի։ ... Ընդհակառակը, ամենապարզ թվացյալ սովորական տեսքը, ամենապարզ կոստյումն ընդունվում է հանդիսատեսի կողմից, եթե ծաղրածուի մեջ հմայք կա, եթե ծաղրածուին ճանաչում են»[4]։ - Կարանդաշ
Խորհրդային կրկես. վավերագրական ֆիլմ խորհրդային կրկեսի և արտիստների մասին
Իմ մանկության կրկեսը. վիդեոնախագիծ նախորդ տարիների խորհրդային կրկեսի, ինչպես նաև ծաղրածուների՝ Կարանդաշի, Յու. Նիկուլինի և Մ. Շույդինի, Ա. Նիկոլաևի, Օ. Պոպովի, Լ. Ենգիբարյանի, Բ. Վյատկինի և այլոց մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 113)։