Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

Հեմփշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմփշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա[1]
ՎարչկենտրոնՎինչեսթեր
Ամենաբարձր կետPilot Hill?
Բնակչություն1 857 824 մարդ (2021)[2]
Տարածք3769,2054 կմ² (2016)[3]
Սահմանակցում էՈւայթ կղզի, Արևմտյան Սասեքս[1], Սըրրի[1], Բերկշիր, Ուիլտշիր և Դորսետ[1]
ISO 3166-2 կոդGB-HAM
hants.gov.uk/hcc/

Հեմփշիր (անգլ.՝ Hampshire. արտասանություն՝ [ˈhæmpʃɪər] կամ [ˈhæmpʃər]. /-ʃɪər/ ( )), արարողակարգային, ոչ մետրոպոլային և պատմական կոմսություն Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի հարավում: Համարվում է թագավորական նավատորմի, բրիտանական բանակի և թագավորական օդուժի ծննդավայրը։ Մտնում է Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի կազմի մեջ: Սահմանակից է Դորսեթ, Ուիլթշիր, Բերքշիր, Սուրեյ և Արևմտյան Սասեքս կոմսություններին: Զբաղեցնում է 3 769 քառակուսի կիլոմետր տարածք: Առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք 86 կիլոմետր է, հյուսիսից հարավ՝ 76 կիլոմետր[4]: Հեմփշիրը պատմական փաստաթղթերում և գրականության մեջ հաճախ հիշատակվում է Սաութհեմփտոնշիր[5], Հեմփտոնշիր[6] և Սաութհեմփտոնի կոմսություն անվանումներով[7]։ Վարչական կենտրոնը Ուինչեսթերն է, խոշորագույն բնակավայրը՝ Սաութհեմփտոնը, որը հայտնի է իր շատ կարևոր նավահանգստով: Նավահանգստային մյուս կարևոր քաղաքներն են Պորտսմութը, Գոսպորտը, որոնք նույնպես ընկած են Լա Մանշի ափին:

2022 թվականի տվյալներով կոմսության բնակչության թվաքանակը, առանց վարչականորեն նրա կազմից դուրս գտնվող, ինքնավար Սաութհեմփտոն և Պորտսմութ քաղաքների, եղել է 1.877.917. այդ ցուցանիշով Հեմփշիրը հինգերորդ տեղն է զբաղեցնում Անգլիայի կոմսությունների ցանկում[8]:

Հեմփշիրը հանրաճանաչ հանգստի գոտի է՝ ծովափնյա մի շարք հանգստավայրերով, Բյուլի գյուղում գտնվող շարժիչների թանգարանով, Նյու Ֆորեսթի և Սաութ Դաունսի ազգային պարկերով, որ ընդգրկում են կոմսության ընդհանուր տարածքի մոտավորապես 45%-ը: Հեմփշիրն ունի ծովային երկար ու հարուստ պատմություն. Անգլիայի երկու խոշորագույն նավահանգիստները՝ Սաութհեմփթոնը և Պորտսմութը, գտնվում են նրա կազմում: Կոմսությունը հայտնի է նաև որպես գրողներ Ջեյն Օսթինի ու Չարլզ Դիքենսի, ճարտարագետ Իզամբարդ Քինգդոմ Բրունելի, նշանավոր բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի[9] բնօրրան: Երկար տարիներ Հեմփշիրում է ապրել Վաթեռլոոյի բեկումնային ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակին պարտության մատնած զորքի հրամանատարը՝ Վելինգտոնի առաջին դուքս Արթուր Ուելսլին[10]:

Հեմփշիրն իր նավահանգիստների շնորհիվ վճռորոշ ռազմական դեր է խաղացել 20-րդ դարի խոշոր կոնֆլիկտներում, ներառյալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000017765
  2. 2,0 2,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  3. 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  4. «Map scales, handy facts, Hampshire» (engelsk). Geog.port.ac.uk. Վերցված է 13. maj 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Grant, Russell (1989). The Real Counties of Britain (engelsk). Oxford: Lennard Publishing. էջ 61. ISBN 1-85291-071-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Cox, Thomas (1738). [[Magna Britannia]] (engelsk). {{cite book}}: URL–wikilink conflict (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Encyclopædia Britannica, 1911. "Hampshire"
  8. «English Counties by Population and Area 2021/2022 – UK Population Data». populationdata.org.uk. 27 August 2021. Վերցված է 2022-01-15-ին.
  9. Wintle, Colin (1977). Around Historic Hampshire. Midas Books. ISBN 0-85936-092-X.
  10. Hibbert, Christopher (2010). Wellington: A Personal History. HarperCollins. ISBN 978-0-00-740694-4. Արխիվացված օրիգինալից 31 January 2020-ին. Վերցված է 26 December 2011-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմփշիր» հոդվածին։