Մարաքեշ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մարաքեշ | |||
արաբ․՝ مراكش | |||
| |||
Երկիր | Մարոկկո | ||
Համայնք | Marrakesh Prefecture? | ||
Հիմնադրված է | 1065 թ. | ||
Մակերես | 230 կմ² | ||
ԲԾՄ | 468 մետր | ||
Բնակչություն | ▲966 987 մարդ (2020)[1] | ||
Ժամային գոտի | WET? և UTC+0 | ||
Փոստային դասիչ | 40000 | ||
Պաշտոնական կայք | ville-marrakech.ma | ||
| |||
Մարաքեշ (Մարաքիշ[2], արաբ․՝ مراكش), Մարոկկոյի 4 կայսերական քաղաքներից մեկը, իր մեծությամբ 4-րդ քաղաքը Մարոկկոյում՝ Ռաբաթից, Ֆեսից և Կասաբլանկայից հետո։ Գտնվում է Մարոկկոյի արևմտյան մասում՝ Ատլասի լեռների ստորոտին։
«Մարոկկո» տեղանվանումը Մարաքեշ անվան իսպանական փոխառությունն է (իսպ.՝ Marruecos)։ Անցյալում Մարոկկոն արևելքում առավել հայտնի էր Մարաքեշ անունով և մինչ այսօր երկիրը կոչվում է այդպես Իրանում, Տաջիկստանում՝ (Մարոկաշ), Ադրբեջանում՝ (Mərakeş), Ուզբեկստանում՝ (Marokash)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես 1060 թ-ին Աբու Բաքր իբն Ումարի կողմից, ով Ալ-Մորավիների դինաստիայից էր։ Մարաքեշը մեկ դար շարունակ եղել է Ալ-Մորավիների պետության մայրաքաղաքը։ Մարաքեշի ոսկե դարը եղել է Յաղուբ ալ Մանսուրի կառավարման օրոք (1184—1199), ով կառուցել է Կուտուբիա և Էլ Մանսուրիա մզկիթները։ Կուտուբիա մզկիթի 70- մետրանոց մինարեթը այսօր էլ համարվում է Մարաքեշի խորհրդանիշը
1269 թ-ին Մարաքեշին տիրացան Մարինիդները, ովքեր մայրաքաղաքը Մարաքեշից տեղափոխեցին Ֆես։ 16-րդ դարում Սաադիթները Մարաքեշին վերադարձրեցին մայրաքաղաքային ֆունկցիաները։ Քաղաքում պահպանվել են Էլ Բադի քաղաքի ավերակները և Սաադիթների դամբարանը։ Մինչ 1956-ը քաղաքը եղել է Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի կազմում։ Քաղաքի փաստացի ղեկավարումը եղել է Ալ Գլաուի ֆեոդալական ընտանիքի ձեռքում, որի ներկայացուցիչներից մեկը՝ Թամի ալ Գլաուին կազմակերպել է 1953 թ-ին սուլթան Մուհամմեդ V-ի տապալումը։
Իր ամբողջ պատմության ընթացքում Մարաքեշը միշտ մրցակցել է հյուսիսում գտնվող Ֆեսի հետ՝ երկրի մայրաքաղաք դառնալու հանգամանքով։ Անգամ ժամանակներ են եղել, երբ երկիրը բաժանվել է երկու մասի՝ ունենալով առանձին մայրաքաղաքներ՝ Ֆես և Մարաքեշ։ Ռաբաթի ընտրությունը, որպես նոր մայրաքաղաք, ամենաօպտիմալ լուծումն էր՝ քաղաքների միջև եղած վեճը լուծելու համար։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաքեշի քույր քաղաքներն են
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կուտուբիա մզկիթը, որը կառուցվել է իսպանացի գերիկենրի կողմից
-
Մենարա հայտնի այգին
-
Խանութ Մարաքեշում
-
Մարաքեշի ժամանակակից թաղամասերից
-
Մեդինայի փողոցը Մարաքեշում
-
Մարաքեշի մեդինայի պատերը
-
Ջեմա ալ Ֆնա հրապարակում
-
Մարաքեշ
-
Մարաքեշ
-
Կուտուբիա մզկիթը
-
հին սինագոգա
-
փողոց Մարաքեշում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաքեշ» հոդվածին։ |
|