Մեխանիկական դաշնամուր
Մեխանիկական դաշնամուր | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | դաշնամուր և Մեխանիկական երաժշտական գործիքներ |
Մեխանիկական դաշնամուր, դաշնամուրի տեսակ, ավտոմատ լարային-ստեղնաշարային երաժշտական գործիք, որի մեջ տեղադրված կամ մոնտաժված է սարք՝ երաժշտության վերարտադրման համար։ Երևան են եկել 1860-ական թվականներին (ոտնակային պատկերով)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մեխանիկական դաշնամուրը ստեղծվել է 1887 թվականին։ Ձայնագրման (սորաժապավենի վրա) և վերարտադրման սարքը հայտնագործել է Ժ. Կարպենտիեն 1880-ական թվականներին. նախ եղել է որպես կցորդ, ապա տեղադրվել է դաշնամուրի մեջ։ 1896 թվականին Էդվին Վոտին ստեղծել է առաջին պրակտիկ պնևմատիկ դաշնամուրը, որը կոչվում էր պիանոլա[1]։
Մեխանիկական դաշնամուրներ թողարկվել են տարբեր վերափոխումերով և անվանումերով՝ պիանոլա, ֆոնոլա, վելտե-մինիոն և այլն։ Ավտոպիանո տեսակում համադրված են կատարման մեխանիկական և սովորական հնարքները։ 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին հայտնի էլեկտրամեխանիկական դաշնամուրներն ունեցել են կատարողական, նույնիսկ ստեղծագործական մեծ նշանակություն[2]։ Գործածությունից դուրս է եկել 1930– 1940-ական թվականներից՝ Ժ. Կարպենտիենի ստեղծումից հետո։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիանոլայում կա լիսեռ, որը շարժվում է բռնակով, իսկ լիսեռի մակերեսին ամբողջ երկարությամբ կան ելուստներ, որոնք տեղակայված են որոշակի հաջորդականությամբ՝ ըստ կատարված երաժշտական ստեղծագործության նոտաների։ Լիսեռի ելուստները հաջորդաբար գործի են դնում մուրճիկերը, որոնք համապատասխանում են պիանոլայի ստեղներին և այդպիսով արտաբերում են երաժշտական հնչյուններ։
Հետագայում պիանոլայի դիզայնը բարելավվել է և ավտոմատացվել, և 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայտնվել են պիանոլաներ, որոնց ստեղները սկսել են կառավարվել թղթե ծակոտաժապավեններով, որոնց միջոցով օդի հոսքն ուղղվում է հատուկ պիանոլների վրա՝ դրանով իսկ ակտիվացնելով այն ստեղները, որոնց դիմաց օդը դուրս է գալիս։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխանիկական դաշնամուրներ առկա են որոշ վեպերում և կինոնկարներում։
- Մեխանիկական դաշնամուր – Կուրտ Վոնեգուտի վեպը, 1952 թվական,
- Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար - Ն. Ս. Միխալկովի ֆիլմը, որը հիմնված է Անտոն Չեխովի ստեղծագործությունների վրա, 1977 թվական
- Մեխանիկական դաշնամուրը ներկայացված է Օ. Հենրիի «Դաշնամուր» նովելում («Արևմուտքի սիրտը» ժողովածու) և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» գրքում։
- 1933 թվականի «Անտեսանելի մարդը» ֆիլմում (առաջին դրվագում) պանդոկի այցելուները զվարճանում են մեխանիկական դաշնամուրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Aeolian Co. Pianola Model Piano Player». National Museum of American History. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին. «Edwin Votey is attributed as the inventor for this instrument.»
- ↑ Roehl, Harvey (1973). Player Piano Treasury. Vestal Press. էջեր 316. ISBN 0-911572-00-7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grew, Sydney. The Art of the Player Piano: A text book for student and teacher (1922)
- Reblitz, Arthur A. Player Piano Servicing and Rebuilding. 0-911572-40-6 Lanham, Maryland: Vestal Press, 1985.
- Reblitz, Arthur A. The Golden Age of Automatic Musical Instruments. 0-9705951-0-7 Woodsville, New Hampshire: Mechanical Music Press, 2001.
- White, William Braid. Regulation and Repair of Piano and Player Mechanism together with Tuning as Science and Art. New York: Edward Lyman Bill, 1909.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- White, William Braid (1909 թ․ մարտի 12). Regulation and Repair of Piano and Player Mechanism: Together with Tuning as Science and Art ... E.L. Bill. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին – via Google Books.
- Russell Sanjek (1988 թ․ հուլիսի 28). American Popular Music and Its Business: The First Four Hundred Years, Volume III: From 1900-1984. Vol. 3. Oxford University Press. էջ 29. ISBN 978-0-19-802127-8. OCLC 300414899. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխանիկական դաշնամուր» հոդվածին։ |
|