Նիկոլայ Պատրուշև
Նիկոլայ Պատրուշև | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 11, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զավակներ | Դմիտրի Պատրուշև |
Պարգևներ | |
Նիկոլայ Պլատոնովիչ Պատրուշև (ռուս.՝ Никола́й Плато́нович Па́трушев, հուլիսի 11, 1951, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բանակի գեներալ (2001 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս (2000)[2]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիարժեք ասպետ։
Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ (2004-2009 թվականներին)։
Նրա որդին ՝ Դմիտրի Պատրուշևը, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարն է 2018 թվականից[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է զինվորական նավաստու ընտանիքում[5]։
Հայրը, Պլատոն Պատրուշևը, գյուղացու ընտանիքից (1918-1995) էր, ծառայող։ Նավատորմի անդամ է եղել 1938 թվականից։ 1939 թվականի նոյեմբերից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից. Բալթիկ նավատորմի «Սպառնացող» էսկադրային ականակրի անձնակազմի անդամ, անձնակազմի պարտորգ և «Գործուն» էսկադրային ականակրի հրամանատարի տեղակալ՝ քաղաքական մասով։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար»[6], «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[7], Կարմիր աստղի[8] և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի[9], Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով[10]։ 1-ին կարգի պահեստազորի կապիտան է։ Մայրը՝ Անտոնինա Նիկոլաևնան, կրթությամբ քիմիկոս է, Խորհրդա-Ֆիննական պատերազմի և Լենինգրադի շրջափակման ժամանակ բուժքույր է եղել, պատերազմից հետո աշխատել է շինարարական կազմակերպությունում։ Պապը՝ Իգնատի Պատրուշևը, Արխանգելսկի շրջանի Վիլեգոդսկի շրջանի Պոդոմո գյուղից էր, որտեղ և թաղված է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է թիվ 211 միջնակարգ դպրոցում՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովի հետ[11][12]։ 1974 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտի սարքաշինական ֆակուլտետը, որից հետո ինժեներ է աշխատել ինստիտուտի կոնստրուկտորական բյուրոյում[11][12][13]։ 1974-1975 թվականներին եղել է Մինսկում ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացների ունկնդիր։
1975 թվականից եղել է Լենինգրադի մարզի ՊԱԿ վարչության հակահետախուզական ստորաբաժանումում՝ կրտսեր օպերլիազոր, օպերլիազոր, քաղմասի պետ, շրջվարչակազմի պետի տեղակալ, մաքսանենգության և կոռուպցիայի դեմ պայքարի ծառայության պետ[11][12][14][15]։ Ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցին կից որակավորման մեկամյա դասընթացը։
1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականը եղել է Կարելիայի Հանրապետության անվտանգության նախարար, Ռուսաստանի Դաշնության հակահետախուզության դաշնային ծառայության Կարելիայի վարչության պետ[11][12]։ 1994-1998 թվականներին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սեփական անվտանգության վարչության պետ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կազմակերպական-կադրային աշխատանքի դեպարտամենտի կազմակերպչական-տեսուչական վարչության պետի տեղակալ[12][13][16]։
1998 թվականի մայիսի 31-ից եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գլխավոր վերահսկողական վարչության պետ[11]։ 1998 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 6-ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Գլխավոր վերահսկիչ վարչության պետ։ Գլխավոր վերահսկիչ վարչության պետի պաշտոնում փոխարինել Է Վլադիմիր Պուտինին, որը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
1998 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, տնտեսական անվտանգության դեպարտամենտի պետ (նախկին պաշտոնում ավելի մոտ էր Կրեմլին և ավելի լայն հնարավորություններ ուներ)[12][15]։
1999 թվականի հունվարի 29-ից արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է[13][17]։
1999 թվականի ապրիլի 16-ից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալն է։ 1999 թվականի օգոստոսի 9-ից՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի պաշտոնակատար[18][19]։ 1999 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2008 թվականի մայիսի 12-ը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն։ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ (մինչև 2008 թվականի մայիս)[13][20]։ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի մայիս եղել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար[21]։
1999 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը եղել է ՌԴ Նախագահին առընթեր՝ ՌԴ-ում քաղաքական ծայրահեղականությանը հակազդելու հանձնաժողովի անդամ։
1999 թվականի նոյեմբերի 15-ից` ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ[13][20]։
1999 թվականի նոյեմբերի 20-ից՝ Դաշնային հակաահաբեկչական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի օգոստոսը՝ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի տարածքում հակաահաբեկչական գործողությունների կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար։ 2003 թվականի օգոստոսի 28-ին Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողության ղեկավարման լիազորությունները պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովին[11][22]։
2001 թվականի մարտին նշանակվել է Ստավրոպոլի երկրամասում և Կարաչաևո-Չերկեսյան հանրապետությունում հասարակական անվտանգության ուժեղացման, բնակչության ահաբեկչությունից պաշտպանվելու և ահաբեկչական ակտերից տուժած քաղաքացիներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու օպերատիվ խմբի ղեկավար[23]։
2003 թվականի հոկտեմբերի 20-ին ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ծովային կոլեգիայի կազմում[11]։
2007 թվականի մարտին դարձել է օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամ։
2007 թվականի սեպտեմբերի 26-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ։
2008 թվականի մայիսի 12-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Այդ պաշտոնում վերանշանակվել Է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի հունիսի 22-ի հրամանագրով[24]։
Իրավաբանական գիտությունների դոկտոր[25] է։ Պարգևատրվել է ՌԴ կառավարության պատվոգրով (2001)։ Մարշալ Գ. Կ. Ժուկովի անվան ՌԴ պետական մրցանակի 2009 թվականի դափնեկիր է` կոլեկտիվի կազմում «Հյուսիսային Կովկասի տարածքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման գոտի գործուղվող Անվտանգության դաշնային ծառայության մարմինների աշխատակիցների հատուկ պատրաստման հիմունքները» ուսումնական ձեռնարկի մշակման համար, որը զգալի ներդրում է կատարում պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։
2007 թվականի հունվարի 7-ին Արթուր Չիլինգարովի և մի շարք այլ անձանց հետ այցելել է Անտարկտիդա և Հարավային բևեռ՝ ուղղաթիռներով[26]։ Վոլեյբոլի Համառուսաստանյան ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։
Հայտնի է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն եղած ժամանակ, քարոզում էր Ռուսաստանում նոր ազնվականության («նեոդվորյանների») ստեղծման գաղափարը[27][28]։
2006 թվականին քաղաքական մեկնաբանների կողմից նշվել է որպես նախագահի պաշտոնում Պուտինի հնարավոր հետնորդներից մեկը[29]։
2013 թվականին Նիկոլայ Պատրուշևը, որպես ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, նշանակվել է Կարելիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարության նախապատրաստման պետական հանձնաժողովի ղեկավար, որը նախատեսվում է նշել 2020 թվականին[30]։
2016 թվականի հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանի դատավոր Ռոբերտ Օուենը Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով հասարակական հետաքննության արդյունքների հայտարարման ընթացքում հայտարարել էր[31], որ դատարանը պարզել է, որ Լիտվինենկոն սպանվել է պաշտպանության պետական վարչության նախկին սպա Անդրեյ Լուգովի և նրա գործընկեր Դմիտրի Կովտունի կողմից[32]։ Օուենի եզրակացության համաձայն՝ սպանությունը «ամենայն հավանականությամբ հաստավել է» անձամբ ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից[33][34][35]։
2018 թվականի ապրիլի 6-ին ներառվել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»՝ Պուտինին մոտ կանգնած 17 պաշտոնյաների և 7 գործարարների թվում[36][37]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Ելենա Նիկոլաևնա Պատրուշևան (ծնված. 1955 թվականին)՝ աշխատել է որպես ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, եղել է Վնեշէկոնոմբանկի աշխատակից։ 1993 թվականին նա Բորիս Գրիզլովի և այլ համադասարանցիների և ամուսնու համածառայակիցների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որը մասնագիտացել է մետաղի ջարդոնի արտահանման մեջ[38]։
- Ավագ որդին՝ Դմիտրի Պատրուշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար է 2018 թվականի մայիսի 18-ից։ Աշխատել է որպես ՎՏԲ բանկի փոխնախագահ[39][40]։ 2012 թվականի մայիսին, 34 տարեկան հասակում նշանակվել է Ռուսաստանի 4-րդ խոշորագույն բանկի՝ Ռոսսելխոզբանկի վարչության նախագահի պաշտոնում[41][42], մտնում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի մեջ[43]։ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին ՌԴ նախագահի թիվ 572 հրամանագրով Դմիտրի Պատրուշևը «ագրոարդյունաբերական համալիրի վարկային ապահովման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի համար» պարգևատրվել է Պատվո շքանշանով[44]։
- Կրտսեր որդին՝ Անդրեյը, 2003 թվականի հուլիսին ավարտել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան, աշխատել է Ռուսաստանի ԱԴԾ-ում, այսպես կոչված, «արդյունաբերական» բաժնում, իսկ 2006 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Ռոսնեֆտի» տնօրեն Իգոր Սեչինի խորհրդական[45]։ Յոթ ամիս անց՝ 2007 թվականի ապրիլին, նախագահ Պուտինի հրամանագրով նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։ Ներկայումս «Գազպրոմ նեֆտ»-ի վարչության կազմում է[46]։
Մրցանակններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության հերոս (շնորհվել է ՌԴ Նախագահի 2000 թվականի մարտի 15-ի հրամանագրով) (այլ տվյալներով՝ 2002 թվականի հունվարի 14-ին))[25][47]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2006)[25][48]
- II աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[25]
- III աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[25]
- IV աստիճանի շքանշան՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»[25]
- Ալեքսանդր Նևսկու շքանշան
- Արիության շքանշան[25]
- Շքանշան՝ «Ռազմական ծառայությունների համար»[25]
- Շքանշան՝ «Ծովային ծառայությունների համար» (2002)
- Պատվո Շքանշան (2011)
- Ահմադ Կադիրովի անվան շքանշան[49]
- Մեդալներ, այդ թվում` Ուշակովի մեդալ[47]
- Գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր
- Գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր
- Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկովի անվան Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր՝ ռազմական գիտության բնագավառում (2009)[50]։
- Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարմինների վաստակավոր աշխատակից։
Օտարերկրյա մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտական խաչ I աստիճանի շքանշան (Հայաստան, 2003 թվական)[51]
- Պատվո Շքանշան (Բելառուս, 2001 թվական)
- Բոգդան Խմելնիցկի III աստիճանի շքանշան (Ուկրաինա,2001 թվականի մայիսի 21)՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության և Ուկրաինայի անվտանգության ծառայության միջև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրաբիզնեսի դեմ պայքարում համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար[52] (ընդ որում՝ «Ուկրաինայի պետական պարգևների մասին» օրենքով և շքանշանի կանոնադրությամբ Բոգդան Խմելնիցկու շքանշանով պարգևատրվում են բացառապես Ուկրաինայի քաղաքացիները՝ պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պաշտպանունակության ամրապնդման և Ուկրաինայի անվտանգության ծառայությունների համար)[53][54]
Ռուսաստանի սուբյեկտների մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդալ՝ «Ստավրոպոլի երկրամասին մատուցած ծառայությունների համար» (Ստավրոպոլի երկրամաս, 2003 թվական, հունիս)[55]
- Կարելիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի (2006 թվական, հունիսի 5)[56]
ԱՊՀ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Համագործակցություն» շքանշան (2003 թվական), ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ[57]
Եկեղեցական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ բարեպաշտ մեծ իշխան Դիմիտրիոս Դոնացի I աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ եկեղեցի, 2005 թվական)[58]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=8866
- ↑ «С неба упала шальная звезда». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Дмитрий Патрушев - биография министра сельского хозяйства». Биограф.ру (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Дмитрий Патрушев: биография руководителя Минсельхоза РФ». theperson.pro. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Герой Российской Федерации Патрушев Николай Платонович :: Герои страны
- ↑ «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Медаль «За оборону Ленинграда»». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941–1945 гг.»». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Красной Звезды». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Память народа :: Документ о награде :: Патрушев Платон Игнатьевич, Орден Отечественной войны II степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Владимир Прибыловский. Патрушев Николай Платонович Արխիվացված 2018-12-04 Wayback Machine. — Антикомпромат
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Патрушев Николай Платонович. — Официальный сайт ФСБ РФ (www.fsb.ru)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Патрушев Николай Платонович. — Ladno.Ru
- ↑ Биография Олега Калугина: история обиженного генерала. — Тема дня, 27.05.2002
- ↑ 15,0 15,1 Илья Булавинов. Колода Российской Федерации. — Коммерсантъ-Власть, 01.12.2003. — № 047
- ↑ Сергей Вадимович Степашин. — People’s History (www.peoples.ru)
- ↑ Патрушев Николай Платонович — биография. — 24News.ru
- ↑ Андрей Грозин. «Дубль» Ниязова не предвидится. — РИА Новости, 27.12.2006
- ↑ Александр Соколов. На Лубянке больших перемен пока не предвидится. — Независимая газета, 10.09.1999
- ↑ 20,0 20,1 Илья Булавинов. Профессионал в курсе дела. — Кто есть Кто
- ↑ У Национального антитеррористического комитета появилась своя эмблема | РИА Новости
- ↑ Управление операцией на Северном Кавказе перешло от ФСБ к МВД. — Вести. Ru, 28.08.2003
- ↑ Зенькович «Самые открытые люди. Энциклопедия биографий»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.06.2018 № 353 «О Секретаре Совета Безопасности Российской Федерации».
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 Биография на официальном сайте Совета Безопасности Российской Федерации Արխիվացված 2009-12-13 Wayback Machine
- ↑ «Директор ФСБ России высадился в Антарктиде» Արխիվացված 2007-09-30 Wayback Machine // Интерфакс, 7 января 2007
- ↑ Интервью с директором Федеральной службы безопасности России Н. Патрушевым // «Կոմսոմոլսկայա պրավդա», 20 декабря 2000
- ↑ В России уже почти 15 тысяч «новых дворян»: Ксения Собчак, Алексий II, Николай Патрушев // NEWSru.com 6 ноября 2007
- ↑ Преемником Путина может стать и Патрушев // BBC, 5 апреля 2006
- ↑ Владимир Путин подписал Указ «О праздновании 100-летия образования Республики Карелия», 25 мая 2013
- ↑ «Дело Литвиненко: что такое общественное расследование?». Русская служба BBC. 2016 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Вера Челищева (2016 թ․ հունվարի 21). «Высокий суд Лондона: «Причастность Ковтуна и Лугового к отравлению Литвиненко установлена». Звучали фамилии Патрушева и Путина, доказательств в их отношении приведено не было». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «The Litvinenko Inquiry» (PDF) (անգլերեն). litvinenkoinquiry.org. 2016 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Суд Лондона заявил о возможной причастности Путина к убийству Литвиненко». РБК. 2016 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Убийство Литвиненко, «вероятно, санкционировано Путиным»». Русская служба BBC. 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «США расширили санкционный список в отношении России». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Наказание за «скверные поступки». «Кремлёвский список» превратился из «телефонного справочника» в реальный инструмент воздействия на российскую финансовую элиту
- ↑ Дмитрий Патрушев. Биография
- ↑ ««Власть», «Родня во власти», 24 сентября 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Газета. Ru», «Дети в банках», 28 июня 2007
- ↑ На сельские деньги. Ведомости, 25.05.2010
- ↑ Дмитрий Николаевич Патрушев родился 13 октября 1977 года
- ↑ «Совет директоров ПАО «Газпром»» (ռուսերեն). www.gazprom.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.10.2016 № 572
- ↑ «КоммерсантЪ», «„Роснефть“ во втором поколении», 13 сентября 2006
- ↑ «Правление компании». www.gazprom-neft.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 47,0 47,1 Герои страны
- ↑ Басаев юридически ещё жив, а директор ФСБ уже получил награду за его уничтожение
- ↑ «Николай Патрушев награждён орденом имени Ахмат-Хаджи Кадырова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Вручена государственная премия Г.К.Жукова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ ««OXPAHA.RU», "Директора ФСБ наградили в Армении «Боевым крестом», 5 июня 2003». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Указ Президента України № 338/2001 від 23 травня 2001 року «Про нагородження орденом Богдана Хмельницького»(ուկր.)
- ↑ Закон України № 1549-III від 16 березня 2000 року «Про державні нагороди України»(ուկր.)
- ↑ Указ Президента України № 112/2004 від 30 січня 2004 року «Про орден Богдана Хмельницького»(ուկր.)
- ↑ Босенко И. Чекисты любят Родину и… мороженое // Ставропольская правда. — 24 июня 2003
- ↑ «Лучшим людям Карелии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Постановление Совета Межпарламентской Ассамблеи государств — участников Содружества Независимых Государств от 14 ноября 2003 г. № 45 О награждении орденом «Содружество»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ ««Интерфакс», «Патриарх Алексий наградил главу ФСБ орденом Димитрия Донского», 11 июля 2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Պատրուշև «Երկրի հերոսներ» կայքում
- Կենսագրությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի պաշտոնական կայքում
- Պատրուշևի կենսագրությունը՝ ԱԴԾ կայքում
- Ն. Պատրուշևը Պուտինյան հանրագիտարանում
- Լեոնիդ Մլեչին։ — Глава 25 про Николая Патрушева из книги «КГБ. Председатели органов безопасности. Рассекреченные судьбы». (2006 թվական). ««ԽՍՀՄ պետական անվտանգության հանձնաժողով. Անվտանգության մարմինների նախագահներ։ Գաղտնազերծված ճակատագրեր։ Գլուխ 25 ՆԻԿՈԼԱՅ ՊԼԱՏՈՆԻ ՊԱՏՐՈՒՇԵՎ»» (com). rulibs.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պատրուշև» հոդվածին։ |
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Բելառուս)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս ճարտարագետներ
- Արիության մեդալակիրներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Ռուս գեներալներ
- Ռուս հետախույզներ
- Ռուսաստանի իրավաբաններ
- ԽՄԿԿ անդամներ