Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

Պիրենեյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրենեյան թերակղզի

Պիրենեյան թերակղզու արբանյակային լուսանկար
Տեղագրություն Եվրոպա
Ողողող ջրեր Բիսկայան ծոց
Ատլանտյան օվկիանոս
Միջերկրական ծով
Ջիբրալթարի նեղուց
Ընդհանուր մակերեսը 600 000 կմ²
Ամենաբարձր կետը 3479 մ
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Անդորրա Անդորրա
Ջիբրալթար Ջիբրալթար
Պիրենեյան թերակղզի (Եվրոպա)##
Պիրենեյան թերակղզի (Եվրոպա)
Վիքիպահեստում

Պիրենեյան թերակղզի[1] (իսպ.՝ Península Ibérica, կատ.՝ Península Ibèrica, ֆր.՝ Péninsule Ibérique, բասկ.՝ Iberiar Penintsula), կոչվում է նաև Իբերիա, տեղակայված է Եվրոպայի հարավ արևմտյան մասում և ընդգրկում է ներկայիս Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Անդորրայի տարածքները և Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալթարը։ Այն Եվրոպայի երեք հիմնական թերակղզիներից մեկն է։ Հարավից ողողվում է Միջերկրական ծովի, արևմուտքից և հարավից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ արևելքի որոշ հատվածով սահմանակցում է Եվրոպայի մյուս տարածքներին։ Այն երկրորդ մեծ թերակղզին է Եվրոպայում, որի մակերեսն է 580,000 կմ քառակուսի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան թերակղզին մնացած Եվրոպայից բաժանվում է երիտասարդ Պիրենեյան լեռներով։ Հարավում թերակղզին գրեթե միանում է Աֆրիկային, որին նա նման է իր ափերի հարթ, քիչ կտրատված գծագրությամբ։ Աֆրիկայի հյուսիսում գտնվող Ատլասի լեռները կազմում են Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող երիտասարդ Անդալուզյան լեռների շարունակությունը։

Թերակղզու ամբողջ միջին մասը գրավում է Մեսետա սարահարթը, որը կազմված է հնագույն լեռնային ապարներից։

Պիրենեյան թերակղզին հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ կան գունավոր մետաղների հանքավայրեր, առանձնապես պղնձի հանքեր (հարավում), հազվագյուտ մետաղներ՝ վոլֆրամի և ուրանի հանքեր (արևմուտքում), սնդիկի հանքեր (հարավում), ինչպես նաև երկաթահանք և քարածուխ։

Այստեղ, որտեղ մեծ քանակությամբ տեղումներ են լինում, աճում են մշտադալար կաղնու (խցանակաղնու) անտառներ և մակվիսի (մերձափնյա մշտադալար մացառների) բարձր թփեր։ Թերակղզու ներքին մասերում տեղումներ քիչ են լինում, ձմեռը մեղմ է (+4° +5 °C), բայց երբեմն լինում են սառնամանիքներ և ձնաբուք։ Այստեղ գերակշռում են նոսր, ցածրահասակ թփուտները և չորություն սիրող խոտերը, որոնք տեղանքին տալիս են կիսաանապատային տեսք։ Հյուսիս-արևմուտքում՝ Բիսկայան ծոցի մոտերքում, կլիման ծովային է, բարեխառնից միջերկրածովայինի փոխվող։ Այստեղ տարածվում են լայնատերև (հաճարենու և կաղնու) անտառները և հյութալի խոտածածկ մարգագետինները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը բաղկացած է գլխավորապես իսպանացիներից և պորտուգալացիներից։ Բիսկայան ծոցի ափերին ապրում են բասկերը՝ թերակղզու հնագույն բնակիչների սերունդները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրենեյան թերակղզի» հոդվածին։