Ջումլա (Joomla!), բաց կոդով (Open Source CMS) բովանդակության կառավարման համակարգ է։ Այս ծրագրով կարելի է ստեղծել ինչպես պարզ և ոչ ծավալուն կայքեր, այնպես էլ մեծ պորտալներ։ Ջումլա –ի կարևոր առանձնահատկություններից է այն, որ ծրագրի տեղադրումի ժամանակ տեղադրվում են ծրագրի միայն անհրաժեշտ գործիքները, որոնց քանակը ցանկության դեպքում կարելի է ավելացնել։ Սա թույլ է տալիս պակասեցնել սերվերի բեռնվածությունը և հոստինգի վրա տեղ խնայել։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այնն է, որ Ջումլան բավականին հեշտ է տեղադրել և օգտագործել, ինչով շատ հարմար է դառնում սկզբնակ վեբ - ծրագրավորողների համար։
Ջումլան ազատ ծրագիր է, տարածվում է GPL արտոնագրի տակ, գրված է PHP լեզով, որպես տվյալների բազա օգտագործում է MySQL։
Կիրառելիություն ` կորպորատիվ կայք, պորտալ, կայք - այցեքարտ։