Ռոդոսթոյի բարբառ
Արտաքին տեսք
Ռոդոսթոյի բարբառ- հայերենի կը ճյուղի բարբառներից մեկը։
Խոսվում է Թուրքիայի եվրոպական մասի և Բուլղարիայի հայության որոշ շրջաններում (Ռոդոսթո, Սալկարա)։ Մեծ նմանություններ ունի Պոլսի բարբառին։ Ձայնավորների համակարգը նույնն է. բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ→փ, պ→բ)։ Խոնարհման մեջ ունի շարունակական գոր մասնիկը, ապառնին կազմվում է բըդը «բըդ, բըդըր» մասնիկով[1]։