Սերգեյ Կրավցով
Սերգեյ Կրավցով | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Մ. Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան՝ | մանկավարժական գիտությունների դոկտոր (2007) |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 17, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Սերգեյ Կրավցով (ռուս.՝ Сергей Сергеевич Кравцов, մարտի 17, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարը 2020 թվականի հունվարի 21-ից։
Մանկավարժական գիտությունների դոկտոր (2007), դոցենտ։ Ռուսաստանի Դաշնության իսկական պետական խորհրդական (2013)։ Կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի մարտի 17-ին Մոսկվայում[1]։
1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական բաց մանկավարժական համալսարանը (2006 թվականից՝ Մ. Ա. Շոլոխովի անվան Մոսկվայի պետական հումանիտար համալսարանը, 2015 թվականին միացել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանին)՝ «մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի» մասնագիտությամբ[1]։ 1994-1996 թվականներին եղել է Մոսկվայի №176 դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ[2]։
1997-2002 թվականներին աշխատել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի կրթության կառավարման ինստիտուտում, զբաղեցրել է կրտսեր գիտաշխատողի, գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, լաբորատորիայի վարիչի պաշտոնները։ 1999 թվականներին պաշտպանել է թեկնածուական թեզ։ 2000 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը «պետական և մունիցիպալ կառավարում օտար լեզվի իմացությամբ» մասնագիտությամբ[1]։
2002 թվականին սկսել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունում[1]։ 2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի օգնականը[1][3]։
2008 թվականին նշանակվել է «թեստավորման կենտրոն» դաշնային պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում, որն իրականացրել է միասնական քննությունների անցկացման ընթացակարգի մշակումը։ 2009 թվականին ղեկավարել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի Կրթության կառավարման ինստիտուտը[1]։
2011 թվականի ապրիլին նշանակվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության տարածաշրջանային զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնում[1], ինչպես նաև 2011 թվականին կատարել է «կրթության աշխատողների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման ակադեմիա» դաշնային պետական հիմնարկի ռեկտորի պարտականությունները[1]։
2020 թվականի հունվարի 21-ից գլխավորում Է Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը ինժեներ է, աշխատել է «Էներգիա - Բուրան» տիեզերանավի նախագծի վրա։ Մայր դասախոս է, «Ինֆորմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիրն է[4]։
Ամուսնացած է, ունի դուստր[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝
- Ռուսաստանի Դաշնության կառավարության երախտագիտություն (2016 թվականի ապրիլի 6), Հայրենական կրթության որակի գնահատման համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, պետական միասնական օբյեկտիվ քննության անցկացման մեխանիզմների կատարելագործման համար[1][5]։
- «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող» կոչում[6]։
- Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվոգիր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Кравцов, Сергей Сергеевич». Энциклопедия. ТАСС. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Сергей Сергеевич Кравцов - Правительство России». government.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ ««Теория и практика организации профильного обучения в школах Российской Федерации»: диссертация на соискание ученой степени доктора педагогических наук: анализ». www.dissernet.org. Вольное сетевое сообщество «Диссернет». 2013. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Борисов А. От учителя до министра // Санкт-Петербургские ведомости. — 2020. — 7 февр.
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 06.04.2016 № 599-р "О поощрении Правительством Российской Федерации"». pravo.gov.ru. Официальный интернет-портал правовой информации. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 6,0 6,1 «Кравцов Сергей Сергеевич». Официальный сайт Министерства просвещения РФ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կրավցով» հոդվածին։ |
|
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Մարտի 17 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս պետական գործիչներ