Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (ՖՄՕ) (անգլերեն՝ International Physics Olympiad (IPhO)), ֆիզիկայի ամենամյա մրցություն է՝ միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որը Գիտական միջազգային օլիմպիադաներից մեկն է։ Առաջին ՖՄՕ-ն եղել է Վարշավայում (Լեհաստան)՝ 1967 թվականին։
Ամեն ազգային պատվիրակություն բաղկացած է առավելագույնը հինգ աշակերտներից և երկու ղեկավարից։ Ղեկավարները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին և ֆիզիկայի առարկային։ Ղեկավարներին կարող են նաև ուղեկցել ցանկացած թվով դիտորդներ։ Աշակերտները հանձնում են անհատական աշխատանքներ՝ տեսական և գործնական։ Ըստ արդյունքների՝ աշակերտները պարգևատրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով կամ գովասանագրերով։
Տեսական փուլը տևում է 5 ժամ, բաղկացած է երեք առաջադրանքներից։ Առաջադրանքները սովորաբար բաղկացած են մի քանի ենթահարցերից։ Փորձնական մասը կարող է բաղկացած լինել մեկ կամ երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է հինգը ժամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ՖՄՕ-ից մի քանի ամիս առաջ հրավերներ ուղարկվեցին բոլոր Միջին Եվրոպական երկրներին։ Հրավերներն ընդունվեցին Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի կողմից (կազմակերպող Լեհաստանի հետ միասին՝ հինգ երկիր)։ Յուրաքանցյուր երկրի թիմ բաղկացած էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտներից և մեկ ղեկավարից։ Մրցությունը կազմակերպված էր Լեհաստանի Ֆիզիկայի օլիմպիադայի վերջնական փուլի նման՝ մեկ օր տրամադրված էր տեսական խնդիրներին, և մեկ օր էլ՝ փորձի համար։ Միակ տարբերությունն այն էր, որ մասնակիցները ստիպված էին սպասել իրենց աշխատանքների արդյունքներն իմանալու համար։ Սպասելու ժամանակ կազմակերպիչները երկու օդանավով էքսկուրսիա կազմակերպեցին դեպի՝ Կռակ և Գդանսկ քաղաքները։ Առաջին ՖՄՕ-ի շրջանակներում աշակերտները պետք է լուծեին չորս տեսական և մեկ փորձարարական խնդիր։
Երկրորդ օլիմպիադան կազմակերպվեց պրոֆեսոր Ռեժո Քունֆալվուի կողմից՝ Բուդապեշտում (Հունգարիա)՝ 1968 թվականին։ Ութ երկրներ մասնակցեցին այս օլիմպիադային՝ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Խորհրդային Միությունը և Հարավսլավիան միացան մասնակից երկրներին։ Կրկին յուրաքանցյուր երկիր ներկայացվում էր միջնակարգ դպրոցի երեք աշակերտների և մեկ ղեկավարի կողմից։ Երկրորդ ՖՄՕ-ից որոշ ժամանակ առաջ օրենքների և ուսումնական ծրագրի մի նախնական պլան պատրաստվեց։ Այս պլանը հետագայում պաշտոնապես ընդունեցին Միջազգային Խորհուրդը, որը բաղկացած էր մասնակից թիմերի ղեկավարներից։ Սա կատարվեց երկրորդ ՖՄՕ-ից մի քանի ամիս հետո Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում կատարված հատուկ ժողովում։
Երրորդ ՖՄՕ-ն կազմակերպվեց պրոֆեսոր Ռոստիսլավ Կոստիալի կողմից՝ Բռնոյում (Չեխոսլովակիա)՝ 1969 թվականին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր թիմ բաղկացած էր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ Բռնոյի մրցույթը կազմակերպվեց ըստ ընդունված պաշտոնական օրենքի։
Հաջորդ օլիմպիադան անցկացվեց Մոսկվայում (Խորհրդային Միություն) 1970 թվականին։ Ամեն երկիր ներկայացվում էր վեց աշակերտներով և երկու ղեկավարներով։ Օլիմպիադայի ժամանակ որոշ փոքր փոփոխություններ արվեցին օրենքի մեջ։
Հինգերորդ ՖՄՕ-ից սկսած, որն անցկացվեց Սոֆիայում (Բուլղարիա) 1971 թվականին, ամեն խումբ պետք է բաղկացած լիեր հինգ աշակերտներից և երկու ղեկավարներից։ 1978 և 1980 թվականներին ՖՄՕ-ն չի կազմակերպվել, արևմտյան երկրների ավելացման պատճառով։ Առաջին արևմտյան երկիրը, որ մասնակցել է, եղել է Ֆրանսիան[1]։ Սկզբում, սակավաթիվ մասնակից արևմտյան երկրները հրաժարվեցին, որ ՖՄՕ-ն տարին մեջ անցկացվի արևմտյան և արևելյան խմբի երկրներում։ Այդ պատճառով էլ արևելյան խմբի երկրները հրաժարվեցին 1978 և 1980 թվականների օլիմպիադաները կազմակերպելուց։ 1982 թվականից տարեկան օլիմպիադները շարունակվեցին, քանի որ բավականին արևմտյան երկրներ կային բեռը կիսելու համար։
Այժմ ապագա ՖՄՕ-ի անցկացվելիք վայրը տարիներ առաջ որոշված է։ ՖՄՕ-ին միանալուց հետո, ամեն երկիր պետք է երեք տարի առաջ ուրիշներին տեղեկացնի իր ՖՄՕ-ն հյուրընկալելու ցանկության մասին, որից հետո նա ավելանում է սպասողների ցանկին, որը 2006 թվականին արդեն մինչև 2050-ականները շարունակվում է։ Կազմակերպչական ձախողումների դեպքում, երկիրը ժամանակավորապես մերժվում է ՖՄՕ-ի կողմից, որը պատահեց Ֆրանսիայի հետ 2000 թվականին։
Մրցության կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցությունը տևում է երկու օր։ Մեկ օրը տրամադրված է տեսական խնդիրներին (երեք խնդիր, որոնք ամենաքիչը ֆիզիկայի չորս ոլորտ են պարունակում։ Միավորների ընդհանուր գումարը 30 է)։ Մեկ այլ օր տրամադրված է փորձարարական խնդիրներին (մեկ կամ երկու խնդիրներ. միավորների ընդհանուր գումարը 20 է)։ Այս երկու օրերը բաժանվում են գոնե մեկ հանգստյան օրով։ Այս երկու փուլերի համար էլ հինգական ժամ է տրամադրվում։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է ընդհանուր կամ տեխնիկական միջնակարգ դպրոցների 20 տարեկանը չգերազանցող աշակերտներից (և ոչ թե ինստիտուտների կամ համալսարանների ուսանողներից)։ Ընդհանրապես ամեն խումբ բաղկացած է հինգ աշակերտներից և երկու վերահսկիչներից։
Մեդալների բաշխումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվազագույն միավորները, որոնք պահանջվում են օլիմպիադայի մեդալների և գովասանագրերի համար, որոշվում են կազմակերպիչների կողմից ըստ հետևյալ կաննոների՝
- ոսկե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 8%-ը,
- ոսկե կամ արծաթե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 25%-ը,
- ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 50%-ը,
- օլիմպիական մեդալներով կամ գովասանագրերով պարգևատրվում են մրցակիցների լավագույն 67%-ը։
Մյուս բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության սերտիֆիկատ։ Ամենաբարձր արդյունքով մասնակիցը (Բացարձակ Հաղթողը) բացի ոսկե մեդալից, ստանում է մի հատուկ մրցանակ[2]։
Անցած օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023 - Տոկիո,
Ճապոնիա
- 2022 - Բեռն,
Շվեյցարիա
- 2021 - Վիլնյուս,
Լիտվա
- 2020 - Չի անցկացվել համավարակի պատճառով
- 2019 - Թել Ավիվ,
Իսրայել
- 2018 - Լիսաբոն,
Պորտուգալիա
- 2017 - Ջոկյակարտա,
Ինդոնեզիա
- 2016 - Ցյուրիխ,
Շվեյցարիա
- 2015 - Մումբայ,
Հնդկաստան
- 2014 - Աստանա,
Ղազախստան
- 2013 - Կոպենհագեն,
Դանիա
- 2012 - Տալլին և Տարտու,
Էստոնիա
- 2011 - Բանգկոկ,
Թաիլանդ
- 2010 - Զագրեբ,
Խորվաթիա
- 2009 - Մերիդա,
Մեքսիկա
- 2008 - Հանոյ,
Վիետնամ
- 2007 - Սպահան,
Իրան
- 2006 -
Սինգապուր
- 2005 - Սալամանկա,
Իսպանիա
- 2004 - Պոհանգ,
Հարավային Կորեա
- 2003 - Թայպեյ,
Թայվան
- 2002 - Բալի,
Ինդոնեզիա
- 2001 - Անթալիա,
Թուրքիա
- 2000 - Լեյսեստեր,
Միացյալ Թագավորություն
- 1999 - Պադովա,
Իտալիա
- 1998 - Ռեյկյավիկ,
Իսլանդիա
- 1997 - Սադբերի, Օնտարիո,
Կանադա
- 1996 - Օսլո,
Նորվեգիա
- 1995 - Կանբերա,
Ավստրալիա
- 1994 - Պեկին,
Չինաստան
- 1993 - Վիլիամզբուրգ,
ԱՄՆ
- 1992 - Հելսինկի,
Ֆինլանդիա
- 1991 - Հավանա,
Կուբա
- 1990 - Գրոնինգեն,
Նիդերլանդներ
- 1989 - Վարշավա,
Լեհաստան
- 1988 - Բադ Իշ,
Ավստրիա
- 1987 - Յենա,
Գերմանիա
- 1986 - Լոնդոն,
Անգլիա
- 1985 - Պորտորոզ,
Հարավսլավիա
- 1984 - Սիգտունա,
Շվեդիա
- 1983 - Բուխարեստ,
Ռումինիա
- 1982 - Մալենտե,
Գերմանիա
- 1981 - Վարնա,
Բուլղարիա
- 1979 - Մոսկվա,
ԽՍՀՄ
- 1977 - Հռադեկ Կռալովե,
Չեխոսլովակիա
- 1976 - Բուդապեշտ,
Հունգարիա
- 1975 - Գուստրով,
Գերմանիա
- 1974 - Վարշավա,
Լեհաստան
- 1972 - Բուխարեստ,
Ռումինիա
- 1971 - Սոֆիա,
Բուլղարիա
- 1970 - Մոսկվա,
ԽՍՀՄ
- 1969 - Բռնո,
Չեխոսլովակիա
- 1968 - Բուդապեշտ,
Հունգարիա
- 1967 - Վարշավա,
Լեհաստան
Առաջիկա օլիմպիադաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2029 -
Էկվադոր
- 2028 -
Հարավային Կորեա
- 2027 -
Հունգարիա
- 2026 -
Կոլումբիա
- 2025 -
Ֆրանսիա
- 2024 - Սպահան,
Իրան
Հայաստանի արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը առաջին անգամ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ՝ 1997 թվականին, ապա 1998 թվականին չի մասնակցել և 1999 թվականին դարձյալ մասնակցել է որպես դիտորդ։
Հայաստանի թիմերը ակտիվորեն մրցույթին սկսել են մասնակցել 2000 թվականից, որի ընթացքում արժանացել են 2 ոսկե, 11 արծաթե, 38 բրոնզե մեդալների և 22 գովասանագրերի, ինչպես նաև մեկ հատուկ մրցանակի։ Հայաստանը այդ ժամանակաշրջանում ունեցել է 84 մասնակիցներ։
Օլիմպիադայի համարը | Տարին | Երկիրը | Մասնակցող երկրների թիվը | Հայ մասնակիցների թիվը | ![]() |
![]() |
![]()
|
|
---|---|---|---|---|---|---|---|---|
53 | 2023 | ![]() |
80 | 5 | 0 | 1 | 4 | 0 |
52 | 2022 | ![]() |
79 | 5 | 0 | 0 | 3 | 2 |
51 | 2021 | ![]() |
76 | 4 | 1 | 1 | 2 | 0 |
50 | 2019 | ![]() |
78 | 5 | 0 | 0 | 5 | 0 |
49 | 2018 | ![]() |
90 | 3 | 0 | 1 | 1 | 1 |
48 | 2017 | ![]() |
--- | 3 | 0 | 1 | 1 | 1 |
47 | 2016 | ![]() |
90 | 5 | 1 | 2 | 1 | 0 |
46 | 2015 | ![]() |
--- | 5 | 0 | 2 | 3 | 0 |
45 | 2014 | ![]() |
82 | 5 | 0 | 3 | 2 | 0 |
44 | 2013 | ![]() |
83 | 5 | 0 | 0 | 4 | 1 |
43 | 2012 | ![]() |
86 | 5 | 0 | 0 | 2 | 2 |
42 | 2011 | ![]() |
--- | 3 | 0 | 0 | 0 | 1 |
41 | 2010 | ![]() |
80 | 5 | 0 | 0 | 0 | 1 |
40 | 2009 | ![]() |
70 | 3 | 0 | 0 | 1 | 2 |
39 | 2008 | ![]() |
81 | 4 | 0 | 0 | 1 | 0 |
38 | 2007 | ![]() |
73 | 3 | 0 | 0 | 1 | 1 |
37 | 2006 | ![]() |
86 | 4 | 0 | 0 | 1 | 2 |
36 | 2005 | ![]() |
73 | 5 | 0 | 0 | 1 | 3 |
35 | 2004 | ![]() |
73 | 5 | 0 | 0 | 4 | 1 |
34 | 2003 | ![]() |
54 | 3 | 0 | 0 | 0 | 1 |
33 | 2002 | ![]() |
70 | 4 | 0 | 0 | 1 | 1 |
32 | 2001 | ![]() |
64 | 4 | 0 | 0 | 0 | 2 |
31 | 2000 | ![]() |
62 | 3 | 0 | 0 | 0 | 0 |
Հայաստանի մասնակիցների արդյունքները ՖՄՕ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖՄՕ-ի հ/հ | Տարի | Մասնակից | Կրթօջախ | Մեդալ/գովասանագիր | Ղեկավար | Ղեկավար |
---|---|---|---|---|---|---|
53 | 2023 | Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | ![]() |
Կուրղինյան Բիլոր | Թոփչյան Հրանտ |
Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Աղայան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
52 | 2022 | Մկրտչյան Արտաշես | ՀԱՊՀ ավագ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Բարսեղյան Արեգ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Առաքելյան Մարիա | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Պետրոսյան Վյաչեսլավ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Կարապետյան Հովսեփ | ՀԱՊՀ ավագ դպրոց | |||||
51 | 2021 | Գյոլեցյան Արտաշես | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Հայրապետյան Մեխակ | Կուրղինյան Բիլոր |
Կարախանյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Գյուլամիրյան Դավիթ | Քվանտ վարժարան | ![]() |
||||
Չախոյան Հակոբ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
50 | 2019 | Հունանյան Եվա | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Մուրադյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Կիրակոսյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
49 | 2018 | Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Զոհրաբյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Գրիգորյան Քրիստինե | Ֆիզմաթ դպրոց | |||||
48 | 2017 | Նազարյան Խաչատուր | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Գևորգյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Եղիազարյան Միքայել | Քվանտ վարժարան | |||||
47 | 2016 | Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | ![]() | ||||
Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | ![]() | ||||
Բաբուջյան Հրաչյա | Ֆիզմաթ դպրոց | ![]()
| ||||
Խալաֆյան Էդուարդ | Քվանտ վարժարան | |||||
46 | 2015 | Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Վարդանյան Էդգար | Ֆիզմաթ դպրոց | ![]() | ||||
Մաթևոսյան Աշոտ | Քվանտ վարժարան | ![]()
| ||||
Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | ![]()
| ||||
Մամբրեյան Արա | Ֆիզմաթ դպրոց | ![]()
| ||||
45 | 2014 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | ![]() | ||||
Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | ![]() | ||||
Թոփչյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | ![]()
| ||||
Մովսիսյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | ![]()
| ||||
44 | 2013 | Մարտիրոսյան Գևորգ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Կուրղինյան Բիլոր |
Մամբրեյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Վասիլյան Արսեն | ՀԱՊՀ ա/դ | ![]() |
||||
Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
43 | 2012 | Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||||
Պետրոսյան Ալեքսանդր | Ֆիզմաթ դպրոց | |||||
Մկրտևյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Հովհաննիսյան Ռազմիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
42 | 2011 | Ավետիսյան Վարդան | Ֆիզմաթ դպրոց | |||
Մկրտչյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Գևորգյան Վիրաբ | Ֆիզմաթ դպրոց | |||||
41 | 2010 | Հակոբյան Հայկ | Ֆիզմաթ դպրոց | Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան | |
Շմավոնյան Հովհաննես | Ֆիզմաթ դպրոց | |||||
Մանթաշյան Մհեր | Ֆիզմաթ դպրոց | |||||
Տեփանյան Հայկ | Քվանտ վարժարան | |||||
Բաբայան Էդվարդ | Էվրիկա | |||||
40 | 2009 | Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | ![]() |
Գրիգորյան Գագիկ | Մանուկյան Նուրիջան |
Վարդանյան Վալերի | Ֆիզմաթ դպրոց | |||||
Գրիգորյան Աշոտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
39 | 2008 | Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Գալստյան Վահե | Քվանտ վարժարան | |||||
Գալոյան Տիգրան | Էվրիկա | |||||
Զեյնալյան Դավիթ | գ.Սուրենավանի մ/դ | |||||
38 | 2007 | Մամիկոնյան Արսեն | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Գևորգյան Մենուա | Ֆիզմաթ դպրոց | |||||
Ղարիբյան Հրանտ | Ֆիզմաթ դպրոց | |||||
37 | 2006 | Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Մարգարյան Արման | Ֆիզմաթ դպրոց | |||||
Ճիտոյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | |||||
Հովսեփյան Սևադա | Ֆիզմաթ դպրոց | |||||
36 | 2005 | Նազարյան Տիգրան | Քվանտ վարժարան | ![]() |
||
Մարկոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | |||||
Հարությունյան Բորիս | Ֆիզմաթ դպրոց | |||||
Կոստանյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Մարգարյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
35 | 2004 | Հովհաննիսյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Սողոմոնյան Մկրտիչ | Քվանտ վարժարան | ![]() |
||||
Շահվերդյան Սերգեյ | Քվանտ վարժարան | ![]() |
||||
Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | ![]() |
||||
Չավուշյան Անդրանիկ | Ֆիզմաթ դպրոց | |||||
34 | 2003 | Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | |||
Կուրղինյան Բիլոր | Ֆիզմաթ դպրոց | |||||
Ավետիսյան Ժիրայր | Քվանտ վարժարան | |||||
33 | 2002 | Շահվերգյան Տիգրան | Ֆիզմաթ դպրոց | ![]() |
||
Պողոսյան Սերգեյ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Ալավերդյան Կարեն | Ֆիզմաթ դպրոց | |||||
Եղիկյան Վահագն | Քվանտ վարժարան | |||||
32 | 2001 | Կարապետյան Հովնաթան | Ֆիզմաթ դպրոց | |||
Ասլանյան Գրիգոր | Գյումրու ակադեմիական վարժարան | |||||
Մովսիսյան Արամ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Թանանյան Հովհաննես | թիվ186 դպրոց | |||||
31 | 2000 | Հարությունյան Աշոտ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | Հատուկ մրցանակ | ||
Առաքելյան Արտակ | Ֆիզմաթ դպրոց | |||||
Գաֆարյան Գևորգ | Գյումրու թիվ 1 կրթահամալիր |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիզիկայի Միջազգային օլիմպիադաներ՝ նրանց պատմությունը, կառուցվածքը և ապագան (անգլերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների օրենքները (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկայի Միջազգային Օլիմպիադայի պաշտոնական կայքը
- Նախկին Ֆիզիկայի Օլիմպիադաների խնդիրներն ու լուծումները Արխիվացված 2009-04-17 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |
|