2ՄՎ
2ՄՎ Մարս և Վեներա մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների երկրորդ սերունդ[1]։
Մշակումն իրականացվել է ՀԿԲ-1-ի կողմից 1961-1962 թվականներին, կայանների նախատիպը եղել է առաջին սերնդի 1Մ և 1ՎԱ սարքերը։ Նույն նախագիծը օգտագործվել է ինչպես դեպի Մարս ուղարկվող կայանների համար, այպես էլ դեպի Վեներա ուղարկվող առաքելություններում[1][2]։ Խորհրդային տիեզերական ծրագրում ընդունված էր հնարավորինս օգտագործել ստանդարտացված բաղադրիչներ։
Բոլոր կայաններն ունեին նույն ընդհանուր կառուցվածքն ու բաղադրիչներև, և տարբերվում էին միայն հատուկ առաքելությունների համար անհրաժեշտ սարքավորումներով[3]։ Յուրաքանչյուր կայան նաև ներառում էր բարելավումներ՝ հիմնված ավելի վաղ առաքելությունների փորձի վրա։
Նախագծի հիման վրա մշակվել է միջմոլորակային կայանների երրորդ սերունդը՝ 3ՄՎ։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչներից՝
Ուղեծրային մոդուլ Կայանի հիմքն էր կազմում ճնշման տակ գտնվող հերմետիկ խցիկը, որը կոչվում էր ուղեծրային մոդուլ, ուներ 2,1 մետր երկարություն և 1,1 մետր տրամագիծ։ Ուղեծրային մոդուլին կցվում էր պարաբոլիկ բարձր հզորությամբ ալեհավաք, որն օգտագործվում էր հեռահար հաղորդակցությունների համար։
Օգտակար բեռն Կախված առաքելությունից, կայանները ունեին հատուկ գիտական գործիքներ կամ անջատվող վայրէջքի մոդուլ[3]։
Շարժիչ Կայանի ուղին ճշտելու համար կիրառվում էր ԿԴՈւ-414 շարժիչ, որը ամրացված է ուղեծրային մոդուլի վերին մասում։
Տարբերակներ և արձակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄԿ | Ամսաթիվ | Կրող հրթիռ | Ամուն | NSSDC ID | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2ՄՎ-1 համար 1 | 1962, օգոստոսի 25 02:52:00 |
Մոլնիա | — | 1962-040A | Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[4] |
2ՄՎ-1 համար 2 | 1962, սեպտեմբերի 1 02:24:00 |
Մոլնիա | — | 1962-043A | Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[4] |
2ՄՎ-2 համար 1 | 1962, սեպտեմբերի 12 01:40:00 |
Մոլնիա | — | 1962-045A | Կրող հրթիռի 4-րդ աստիճանի վթար[5] |
2ՄՎ-3 համար 1 (Մարս 1962Վ) |
1962, նոյեմբեր 4 15:35:15 |
Մոլնիա | — | 1962-062A | Կրող հրթիռի 2-րդ աստիճանի սխալ աշխատանք, հրթիռի շարժիչների վաղաժամ անջատում, հաջորդ օրը մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[6]։ |
2ՄՎ-4 համար 1 (Մարս 1962Ա)[7] |
1962, հոկտեմբերի 24 17:55:04 |
Մոլնիա | — | 1962-057A | Արագացուցիչ բլոկի շարժիչը գործարկելիս վառելիքի պոմպի բլոկում տեղի ունեցավ ռեսորի խցանում, վակուումում չոր շփումը հաշվի չառնելու պատճառով, այնուհետև տեղի ունեցավ շարժիչի տուրբոպոմպի պայթյուն։ 1962 թվականի հոկտեմբերի 29-ին կայանի ու հրթիռի բեկորների մեծ մասը մտավ Երկրի մթնոլորտ և այրվեց[8]։ |
2ՄՎ-4 համար 4 | 1962, նոյեմբերի 1 16:14:16 |
Մոլնիա | Մարս-1 | 1962-061C | Սարքը հաջողությամբ արձակվեց և ուղղվեց դեպի Մարս։ Սակայն կողմնորոշման համակարգի ազոտի բալոններում ճնշման անկման պատճառով անհրաժեշտ եղավ պտտել կայանը՝ ապահովելով արևային մարտկոցների կողմնորոշումը դեպի Արեգակ, ինչի շնորհիվ կայանի հետ կապը շարունակվել է ևս 4 ամիս։ Կայանի հետ կապը կորել է 1963 թվականի մարտի 21-ին։ Բալիստիկ հաշվարկների համաձայն՝ սարքը 1963 թվականի հունիսի 19-ին անցել է Մարսից 197000 կմ հեռավորության վրա, սակայն, բնականաբար, հնարավոր չի եղել ստանալ մոլորակի լուսանկարներ։ |
2Վ/Վ-69 համար 330 | 1969, հունվարի 5 06:28:08 |
Մոլնիա | Վեներա-5 | 1969-001A | Կայանի իջեցվող սարքը հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ և կատարեց հետազոտություններ[2]։ |
2Վ/Վ-69 համար 331 | 1969, հունվարի 10 05:51:52 |
Մոլնիա | Վեներա-6 | 1969-002A | Կայանի իջեցվող սարքը հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ և կատարեց հետազոտություններ[2] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «2MV». www.astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Venera 5, 6 (V-69 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Ulivi, Paolo; Harland, David M. (2007 թ․ դեկտեմբերի 8). Robotic Exploration of the Solar System: Part I: The Golden Age 1957-1982. Springer. ISBN 9780387739830.
- ↑ 4,0 4,1 «Venera (2a), (2b) (2MV-1 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Venera (2c) (2MV-2 #1)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Mars 1 (2MV-4 #1, 2)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Валяев С. (1997 թ․ հունվարի 1). «Россия. Отменённый старт «Молнии-М»». Новости космонавтики. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Mars (2a) (2MV-3 #1)». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2ՄՎ էջը Վիքիպահեստում |
|
|