25 Miles to Kissimmee, գերմանական Fool's Garden փոփ-ռոք խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2003 թվականին Polydor Records լեյբլով։ Վերնագրային երգը մի աղջկա մասին է, որը փորձում է գայթակղել իր ամուսնացած ուղևորին։ Առանց պատճառի աղջիկը նրան տանում է քաղաքից քսանհինգ մղոն հեռու (40կմ)։
Քննադատները բացասական գնահատական են տալիս ալբոմին այն պատճառով, որ 25 Miles to Kissimmee-ի երաժշտությունները տխուր են։ Ինչպես նաև նշում են, որ ալբոմը չունի որևէ գաղափար։ Սակայն, գերմանական laut.de պորտալի կարծիքով, ալբոմում, այնուամենայնիվ, կան լավ երգեր։ «Glory» և «Reason» բալլադները բնութագրվում են որպես «գեղեցիկ», «զգայուն» և «անկեղծ»։ Սրանք լսողի համար բացահայտում են նոր մի աշխարհ։ «Closer» և «Silence» երգերը արտահայտում են բաժանումի դժվարությունը, սերը դեպի հարազատները։ Իսկ «I Won't Kill Myself» երգը կոչ է անում մարդկանց սիրել կյանքը, երբեք այն վտանգի տակ չդնել, ինքնասպանություն չգործել[3].
Առևտրային տեսակետից ալբոմը հաջողություններ չունեցավ, ինչը և հանդիսացավ խմբի ստեղծագործական ճգնաժամի պատճառ։ Արդյունքում խումբը լքում են Թոմաս Մանգոլդը, Ռոլանդ Ռյոլը և Ռալֆ Վոխելեն։ Բայց այդ նույն տարին խմբին միանում են Գաբրիել Հոլցը, Դիրկ Բլյումլեյնը և Կլաուս Մյուլերը[4]։
↑Vicky Butscher. (2003 թ․ մայիսի 5). «25 Miles to Kissimmee» (գերմաներեն). laut.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.