Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

2K Sports

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2K Sports
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված էհունվարի 25, 2005
ՎայրՆովատո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերություն2K Games
ՍեփականատերTake-Two Interactive

2K Sports, 2K Games ընկերության մասնաճյուղ, որը զվաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Այն պատկանում է Take-Two Interactive Software, Inc կազմակերպությանը։ Կազմված է իրար միացված ստուդիաներից, Visual Concepts, որը գնվել է 2005 թվականին Sega ընկերությունից։ 2K Sports-ի կողմից մշակված և թողարկված խաղերի շեշտադրումը հիմնականում կատարվել է ամերիկյան սպորտաձևերի վրա, այդ թվում՝ NFL Football, NCAA Football, NCAA Basketball, NBA Basketball, NHL Hockey, MLB Baseball և WWE2K։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունվարին Take-Two Interactive-ը Sega ընկերությունից 24 միլլիոն դոլարով գնեց Visual Concepts ընկերությունը, իր դուստր Kush Games ընկերության հետ։ Ինչպես նաև գործարքն իր մեջ ներառում էր որոշակի մտավոր սեփականության իրավունքներ[1]։

2K Sports-ը 2004 թվականի վերջին Microsoft Game Studios-ից գնեց Indie Built ընկերությունը և 2006 թվականի վերջին մցրեց իր կազմի մեջ[2]։ Indie Built ընկերությունը հայտնի էր իր Amped, Links և Top Spin խաղերով։ Գործարքից հետո ընկերությանը պատկանող մտավոր սեփականությունը նույնպես անցավ 2K Sports-ին։ 2K Sports-ը ունի բացառիկ իրավունք այնպիսի սպորտային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Major League Baseball և World Poker Tour[3]։

2008 թվականի հոկտեմբերի 20-ին 2K Sports-ը թողարկում է իր առաջին նախագիծը նախատեսված անհատական համակարգիչների համար, այն է NBA 2K9։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ 2009 թվականի հունվարի 27-ին թողարկված MLB Front Office Manager խաղը։ 2013 թվականի հունվարի 23-ին 2K Sports-ը THQ-ից գնեց WWE-ի իրավունքները[4]։

2014 թվականի հունվարի 6-ին դադարեցվեց MLB 2K-ի թողարկումը, քանի որ MLB 2K13-ը արժանացել էր մեծ քննադատության ըստ, որի այն չէր տարբերվում շարքի նախորդ խաղից[5]։ Անկախ ամենինչից, բեյսբոլի երկրպագուները և Xbox խաղային համակարգի օգտատերերը դժգոհ մնացին ընդունված որոշումից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Take-Two takes Sega's sports-game studios - CNET» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Take-Two helps Microsoft get out of sports game» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Take-Two shutters Indie Built dev studio» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «WWE Video Game License to be Acquired by Take Two - IGN» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «2K Sports pulls MLB 2K games offline, not renewing series for 2014 (update)» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «2K Sports Scrubs Any Sign of Connection to MLB From Existence | pastapadre.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]