Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Transfiguration pending
Jump to content

Imfact

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Imfact
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2016
Կայքimfact.net

Imfact (կորեերեն՝ 임팩트), հարավկորեական բոյ բենդ, ստեղծված Star Empire Entertainment-ի կողմից 2016 թվականին։ Նրանց առաջին Lollipop սինգլը թողարկվել է 2016 թվականի հունվարի 27-ին։

Մինչ առաջնաելույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Star Empire Entertainment-ը Սանգին նկատել է երբ նա ընդամենը երեք տարեկան էր[1]։

Մինչ առաջնաելույթը, Ջի Անը աշխատում էր, որպես B1A4 և Juniel խմբերի պահեստային պարող։ Ջե Ափը զբաղվել է թեկվոնդոյով և նույնիսկ եղել է ազգային հավաքականի անդամ, երբ սովորում էր ավագ դպրոցում։ Մինչ Star Empire Entertainment-ում վերապատրաստվելը Թե Հոն վերապատրաստվել է մի քանի այլ գործակալություններում, որոնցից են՝ MBK Entertainment-ը և Happy Face Entertainment-ը[2]։

2016 թվական․ Առաջնաելույթ Lollipop և Revolt ալբոմներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Imfact-ը թողարկել է իր առաջին սինգլների Lollipop ալբոմը 2016 թվականի հունվարի 27-ին։ Ալբոմը բաղկացած է չորս երգերից, միավորված Lollipop անվանումով, և այն ստեղծվել է խմբի անդամների կողմից[3]։ Խումբը բեմում պաշտոնապես առաջնաելույթ է ունեցել հունվարի 28-ին M Countdown հեռուստահաղորդման ժամանակ[4]։ Imfact-ը իր առաջին երկրպագուների հետ հանդիպումը կազմակերպել է հունիսի 19-ին[5]։ Օգոստոսի 13-ին նրանք, որպեսզի նշեն իրենց 200-րդ օրը առաջնաելույթից հետո, Naver V App ծրագրի միջոցով ուղիղ եթերում հայտնել են իրենց երկրպագուների ակումբի անբվանումը՝ IF[6]։

Հոկտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Imfact-ը պատրաստվում է վերադառնալ նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթին[7]։ Հոկտեմբերի 31-ին Imfact-ը թողարկել է իր սպասվող վերադարձի թրիլերը և պաստառային նկարները։ Նրանց երկրորդ ալբոմը կոչվել է՝ Revolt և թողարկվել է նոյեմբերի 11-ին[8]։ Նոյեմբերի 11-ին նրանք վերադարձել են Revolt ալբոմով, որի գլխավոր երգը կոչվում էր՝ "F,S,G Feel so Good"[9]։

2017 թվական․ IMFACTORY

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 9-ին Star Empire-ը ավելի մանրամասն է ներկայացրել խմբի 2017 թվականի «IMFACTORY» ծրագրի մասին, որը սկսվել է հունվարի 7-ին կայացած միջոցառումից։ Այդ ծրագիրը բաղկացած է լինելու ամենամսյա թողարկումներից, երկրպագուների մինի հանդիպումներից, ինչպես նաև մինի համերգներից։ «IMFACTORY» անվանը համապատասխան, խումբը ծրագրում է ստեղծել «անկեղծ և հիացնող երաժշտություն»։

Միջոցառման ժամանակ, խումբը ներկայացրել է իր առաջին ամենամսյա թողարկման անվանումը՝ “You’re Not Here”։ «Այդ երգը,ստեղծվեկ է, երբ մենք դեռ վերապատրաստվողներ էինք, և մենք կարծում ենք, որ այն ցույց կտա IMFACT-ի մյուս կողմը» բացել են նրանք։

“You’re Not Here” թողարկվել է հունվար ամսին[10]։

  • Լի Ջի Ան (이지안)
  • Պակ Ջե Ափ (박제업)
  • Կիմ Թե Հո (김태호)
  • Լի Սանգ (이상)
  • Նա Ունգ Ջե (나웅재)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ Հորիզոնականներ չարթերում Վաճառք
KOR
[11]
Lollipop
  • Թողարկվել է՝ 27 հունվարի 2016 թվական
  • Լեյբլ՝ Star Empire Entertainment, KT Music
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
6
Revolt
  • Թողարկվել է՝ 11 նոյեմբերի 2016 թվական
  • Լեյբլ՝ Star Empire Entertainment, KT Music
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
13
"—" denotes releases that did not chart or were not released in that region.

Գովազդային սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Թվական Հորիզոնականներ չարթերում Վաճառք Ալբոմ
KOR
[11]
Lollipop 2016
  • KOR: 20,928+
Lollipop
F,S,G (Feel So Good) 105
  • KOR: 23,015+
Revolt
You're Not Here 2017
  • KOR: —
Ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IMFACT's Leesang was discovered by Star Empire when he was three years old?». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. «New boy group IMFACT poses for 'International bnt'». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  3. «New group Imfact releases tracklist show off their talents on debut tracklist». Allkpop. 2016 թ․ հունվարի 17.
  4. «iKON win #1 + performances from January 28th 'M! Countdown'!». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. «IMFACT to hold their first fan meeting!». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  6. «IMFACT Announces Fan Club Name On 200th Day Since Debut». Soompi. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  7. «IMFACT to make a comeback in November?». Allkpop.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  8. «Update: IMFACT Dials Up The Smolder In New Group Teaser For Comeback». Soompi. 2016 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  9. «IMFACT Makes Fiery Comeback With "Feel So Good" MV». Soompi. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  10. «IMFACT To Release New Songs Monthly For Their 2017 Project». Soompi. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  11. 11,0 11,1 «Gaon Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «2016년 01월 (First half of 2016) Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «2016년 012월 (Second half of 2016) Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]