152-մմ թնդանոթ-հաուբից Դ-20
152-մմ թնդանոթ-հաուբից Դ-20 (Հրթիռահրետանային գլխավոր վարչության ցուցիչը — 52-Պ-546), խորհրդային 152-մմ տրամաչափի ձեռքով լիցքավորվող, քարշակվող թնդանոթ-հաուբից։ Արևմուտքում առաջին անգամ հայտնի է դարձել 1955 թվականին, այդ պատճառով ՆԱՏՕ-ի բլոկի երկրներում ունի M1955 նշանակումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ-20 թնդանոթ-հաուբիցը մշակվել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆյոդոր Պետրովի ОКБ-9 կոնստրուկտորական բյուրոյում։ Դ-20-ը նախատեսված էր նախապատերազմյան 1937 թ. արտադրված ՄԼ-20 152-մմ հաուբից-թնդանոթին փոխարինելու համար։ Դ-20-ի հրետափողի երկարությունը 34 տրամաչափ է։ Դ-20-ը դարձավ առաջին 152-մմ հրետանային համակարգը, որն ուներ կիսաավտոմատ սեպային փակաղակ՝ սեպի ուղղահայաց տեղաշարժմամբ։ Դ-20-ը, իր Դ-22 մոդիֆիկացիայով (Հրթիռահրետանային գլխավոր վարչության ցուցիչը` 2Ա33) օգտագործվեց 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի` ԻՀԿ-ի համար։
Մոդիֆիկացիաները (ձևափոխումները)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ-20-ը առնվազն 13 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ է գտնվում և արտոնագրով արտադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որպես Տիպ 66 (կամ արդիականացվածշ տարբերակ Տիպ 66-1)։ Նրա բազայի վրա ստեղծված ԻՀԿ-ն հայտնի է որպես Տիպ 83 և առաջին անգամ ներկայացվել է 1980-ական թվականներին։ Նախկին Հարավսլավիան ևս արտադրում էր, որը մշակված էր Դ-20-ի բազայի վրա, իսկ ներկայիս Սերբիան 155-մմ Մ84 ՆՈՐԱ-Ա-ի մոդիֆիկացիայի հիման վրա նախագծել է ինքնագնաց հրետանային կայանք` ԻՀԿ Նորա Բ-52` Nora B-52, որն ունի քառանիվ շասսի ՖԱՊ-2632։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ-20Մ «Խիտին» (Գլխավոր հրետանային վարչության ցուցիչ` 52-Պ-546Մ) — արդիականացված տարբերակ, հանդերձված է արկի փողի մեջ ավտոմատ ներմղիչով, որն արագաձգությունը մեծացնում է մինչև 7-8 կրակոց/րոպեում։ Արդիականացումը կատարել է «Տիտան» կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն։ Առաջարկվում է արտահանման համար։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիպ 66 — Դ-20-ի՝ արտոնագրով արտադրվող չինական տարբերակ։ Արդիականացված տարբերակը հայտնի է որպես տիպ 66-1.[1]
Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա411 — հաուբիցան մշակել է Arsenal Armatei ձեռնարկությունը։ Հիմնականում նման է Դ-20-ին։ Տվյալ տարբերակն օգտագործում է սեփական 152-մմ արկերը, որոնք (փողի 20,5 տրամաչափ երկարության դեպքում) ունեն առավելագույնը 17,2 կմ (իսկ ՕՖ- արկով՝ 24 կմ) հեռահարություն։ Ռումինական բանակում Ա411-ը հայտնի է որպես 152-մմ քարշակվող թնդանոթ-հաուբից Մ1981 (ռումիներեն՝ Tun/Obuzier calibrul 152-mm tractat M1981).[1]
Զինամթերքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեկորա-ֆուգասային, ՕՖ-32 — հեռահարությունը՝ 17400 մ
- կուտակիչա-բեկորային
- Հրկիզող
- Ռադիոխանգարումներ առաջացնող արկ
- Քիմիական
- Սլաքաձև խոցող տարրերով արկ
- կառավարվող արկ՝ Կրասնոպոլ-Մ
- միջուկային արկ 3ՎԲ3
Մարտական կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարսից ծոցի պատերազմ[2]
- Աֆղանական պատերազմ (1979—1989)[2]
- Արցախի Հանրապետություն 2020թ
- Դամանսկի կղզու վրա սահմանային կոնֆլիկտ[2]
- Վեցօրյա պատերազմ (1967)[2]
- Իրաքի հյուսիսում զինված կոնֆլիկտ (2014)
Շահագործողները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգոլա
- Հայաստան
- Ադրբեջան
- Բելառուս
- Բուլղարիա
- Խորվաթիա - 18 Մ84 Նորա. գործում է պահեստազորային ուժերի համար։
- Վրաստան
- Չինաստան - Տիպ 66.
- Կամբոջա
- Կոնգոյի Հանրապետություն
- Եգիպտոս
- Ֆինլանդիա - Նախկին Արևելյան Գերմիանիայից։ Հայտնի է որպես 152 Հ 55.
- Հունգարիա
- Իրան
- Իրաք - Բոլորը ոչնչացվել են [2003 թվական]ի Իրաք ներխուժման ժամանակ, նոր մոդելները գնվել են Բուլղարիայից 2015 թ..[3]
- Ղազախստան
- Լիբանան
- Մյանմա - 35 միավոր մատակարարվել է 2009 թ. ԿԺԴՀ-ից։
- Հյուսիսային Կորեա
- Մոլդովա
- Նիկարագուա
- Նիգերիա - 4 միավոր Մ81/Մ85 Ռումինական բանակի սպառազինության պահեստներից։
- Լեհաստան
- Ռումինիա - Ռումինական բանակն ունի 329 միավոր Մ81 հաուբիցներ (245 միավորը՝ ծառայության մեջ) և 111 միավոր Մ85 թնդանոթ-հաուբիցներ։
- Ռուսաստան
- Սերբիա - Մ84 ՆՈՐԱ-Ա։
- Շրի Լանկա - Տիպ 66։
- Սիրիա
- Թուրքմենստան
- Թուրքիա
- Ուկրաինա
- Ուզբեկստան
- Վիետնամ
- Եմեն
Որտեղ կարելի է տեսնել
[խմբագրել | խմբագրել կոդը]- — Հայրենական ռազմական պատմության թանգարան՝ Մոսկվայի մարզի Իստրինյան շրջանի Պադիկովո գյուղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Janes Armour and Artillery 2003—2004
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ««Մոտովիլիխիի» թանգարանում սկսվել է ռազմական տեխնիկայի հարթակի համալրումը» (ռուսերեն). ОАО «Мотовилихинские заводы». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Binnie, Jeremy. «Iraq receives Bulgarian D-20 guns». IHS Jane's 360. IHS. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- Ջեյնսի զրահատեխնիկա և հրետանի 2005-2006 /անգլերեն/, Jane’s Armour and Artillery 2005—2006
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 152-մմ թնդանոթ-հաուբիցա Դ-20։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ 152-мм пушка-гаубица Д-20. Руководство службы. — Երրորդ հրատարակություն։ Третье издание. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1981. — С. 243. — 301 с.
- Դ-74 թնդանոթ և Դ-20 թնդանոթ-հաուբից։ Ծառայության ուղեցույց։ /Ռուսերեն:/ Пушка Д-74 и пушка-гаубица Д-20. Руководство службы. — Մոսկվա։ М.: ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչություն։ Военное издательство Министерства обороны СССР, 1958. — 356 с.
- Շիրկորոռադ, Ա.Բ.: Широкорад, А. Б. Հայրենական հրետանու հանրագիտարան։ /Ռուսերեն։/ Энциклопедия отечественной артиллерии / Ա.Ե.Տարասի ընդհանուր խմբագրությամբ։ Под общей ред. А. Е. Тараса. — Մինսկ։ Минск: Հարվեստ։ Харвест, 2000. — 1156 с. — (Ռազմական պատմության գրադարան։ Библиотека военной истории). — ISBN 985-433-703-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիպ 66 152-մմ տրամաչափի քարշակվող թնդանոթ-հաուբիցը։ (անգլ.) TYPE 66 152MM TOWED GUN-HOWITZER