Ադրբեջանական կարմիր գիրք
Արտաքին տեսք
Ադրբեջանի կարմիր գիրք Azərbaycan Qırmızı Kitabı | |
---|---|
Տեսակ | գիրք |
Ժանր | կարմիր գիրք |
Թեմա | կենսաբազմազանություն, կենդանական և բուսական աշխարհ |
Բնօրինակ լեզու | ադրբեջաներեն |
Երկիր | Ադրբեջան |
Ադրբեջանի Կարմիր գիրք (ադրբ.՝ Azərbaycan Qırmızı Kitabı), բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա[1]։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի մշակաբույսերի կարմիր գիրք
- Ադրբեջանի սերմերի և սերմնաբույսերի կարմիր գիրք
- Ադրբեջանի ծաղկավոր բույսերի կարմիր գիրք
- Ադրբեջանի կաթնասունների կարմիր գիրք
- Ադրբեջանի թռչունների կարմիր գիրք
- Ադրբեջանի ձկների կարմիր գիրք
- Ադրբեջանի սողունների և երկկենցաղների կարմիր գիրք
- Ադրբեջանի հոդվածոտանիների և միջատների կարմիր գիրք