Ազարերեն (նաև՝ ադարի; آذری Āḏarī /ɑːzæri/, արաբ․՝ al-āḏarīya) Ատրպատականի անհետացած հին հնդեվրոպական լեզու[1], պատկանում էր իրանական լեզուների հյուսիսարևմտյան ենթախմբին։
Ազարերենով խոսում էին ժամանակակից Ադրբեջանի հարավային մասում (մասնավորապես ներկայում թալիշների կողմից բնակեցված տարածքներում, որոնք հավանաբար ազարիների ժառանգներն են) և ներկայիս ԻրանիԱրդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգներում (ընդ որում Արդաբիլում նույնպես կան թալիշախոս տարածքներ)։ Ամենայն հավանականությամբ լեզուն գոյություն է ունեցել մինչև 17-րդ դարը, իսկ հետո նրա տեղը զբաղեցրել է թյուրքական լեզվախմբի ադրբեջաներենը։ Համարվում է, որ ազարերենը միասնական լեզու չէր, այլ ընդգրկում էր տվյալ տարածքում տարածված բարբառների մի խումբ։ Սկսած 11-րդ դարից ազարերենով խոսողների թիվը սկսում է նվազել, ինչը բացատրվում է Ատրպատականի աստիճանաբար թյուրքայնականացման պատճառով։ Այժմ իրանական բարբառներով խոսում են ներկայիս Իրանական Ադրբեջանի մի քանի լեզվաբանական անկլավներոմ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ բարբառները ազարերենի բարբառների խմբի ուղիղ շարունակությունն է, իսկ մյուսները կարծում են, որ դրանք ամբողջականապես անհետացել են[2]։
↑Ասիայի ժողովուրդների ինստիտուտ (ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա), «Ասիայի ժողովուրդների ինստիտուտի կարճ հաղորդագրություններ», (Краткие сообщения Института народов Азии), հատոր 30, «Изд-во Восточной лит-ры, 1961»։