1944 թվականին ավարտել է ծովային ակադեմիան, 1958 թվականին՝ Ռազմածովային քոլեջը։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի մայիսի 5-ին, ԱՄՆ-ում առաջինը, մերձուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 15 րոպե։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Էդգար Միթչելի և Ստյուարտ Ռուսայի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժամ 30 րոպե և 2 անգամ (9 ժ տևողությամբ) դուրս եկել Լուսնի մակերևույթ։
Ամերիկյան առաջին տիեզերագնացի հայրենի քաղաքը ստացել է Սպեյսթաուն (անգլ.՝ Spacetown - տիեզերական քաղաք) պատվանունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 489)։