Ալան Ռամսեյ (նկարիչ)
Ալան Ռամսեյ անգլ.՝ Allan Ramsay | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1713[1][2], 1713[3] կամ հոկտեմբերի 2, 1713[4] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][2] |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1784[5][6][7][…] կամ 1784[3] |
Մահվան վայր | Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][2] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | դիմապատկեր[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Hans Hysing? |
Աշակերտներ | Alexander Nasmyth? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | The Select Society? |
Հայր | Ալլան Ռամսեյ |
Ամուսին | Margaret Lindsay Ramsay? և Anne Bayne? |
Allan Ramsay (artist) Վիքիպահեստում |
Ալան Ռամսեյ (անգլ.՝ Allan Ramsay, հոկտեմբերի 13, 1713[1][2], 1713[3] կամ հոկտեմբերի 2, 1713[4], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][2] - օգոստոսի 10, 1784[5][6][7][…] կամ 1784[3], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][2]), շոտլանդացի նշանավոր նկարիչ, դիմանկարի վարպետ։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Ռամսեյը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Նա բանաստեղծ Ալան Ռամսեյի (1686-1758) ավագ որդին էր։ Քսան տարեկանից նա սովորում է Լոնդոնում՝ շվեդ նկարիչ Հանս Հայսինգի մոտ և Սուրբ Մարտինի ակադեմիայում։ 1736 թվականին մեկնում է Հռոմ և Նեապոլ, որտեղ երեք տարի աշխատում է Ֆրանչեսկո Սոլիմենայի և Ֆրանչեսկո Ֆերնանդիի (Իմփերիալի) արվեստանոցներում։ 1738 թվականին վերադառնալով Բրիտանիա, նա բնակություն է հաստատում Էդինբուրգում, որտեղ ճանաչման է արժանանում իր վրձնած Դունկան Ֆորբես Կալոդենցու դիմանկարով, ապա Արգայլի III դքսի՝ Արչիբալդ Քեմփբելի նկարով, որը հետագայում դրոշմվեց Շոտլանդիայի արքայական դրամատան թողարկած թղթադրամների վրա։ Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ աշխատանքի է անցնում Ֆրանսիս Էգերտոնի՝ Բրիջուոթրի III դքսի մոտ։ Նրա հաճելի շարժուձևը և բազմակողմանի կրթությունը, ոչ պակաս չափով, քան նրա նկարչական տաղանդը գրավում էին մարդկանց։ Նրա միակ լուրջ մրցակիցը Թոմաս Հադսոնն էր։ 1739 թվականին նա ամուսնանում է Աննա Բեյնի հետ։ Աննան մահանում է 1743 թվականի փետրվարի 4-ին՝ իրենց երրորդ երեխայի ծննդից հետո։ Նրանց երեխաներից ոչ-ոք չի հասնում չափահասության տարիքի։ Ռամսեյի աշակերտուհիներից մեկն էր Մարգարետ Լինդսեյը՝ Սըր Ալեքսանդր Լինդսեյի (1683-1762) և Ամելիա Մյուրեյի (Սթորմոնտի 5-րդ վիկոնտ Դևիդ Մյուրեյի թոռնուհու) ավագ դուստրը և նավատորմի սպա Ջոն Լինդսեյի քույրը։ Ռամսեյը և Մարգարետը ծածուկ հանդիպում էին, իսկ 1752 թվականի մարտի 1-ին ամուսնանում են Էդինբուրգի Կանոնգեյթ եկեղեցում։ Մարգարետի հայրը երբեք չի ներում աղջկան՝ նկարչի հետ ամուսնանալու համար։ Ռամսեյն արդեն իսկ ստիպված էր հոգ տանել առաջին ամուսնությունից մնացած միակ դստեր և իր երկու քույրերի մասին, սակայն հայտնում է Սըր Ալեքսանդրին, որ ինքը պատրաստ է Մարգարետին տարեկան հարյուր ֆունտ տրամադրել։ Նաև հայտնում է, որ գումարի չափը կավելանա, «քանի որ, փառք Աստծո, իմ եկամուտը նույնպես ավելանալու ճանապարհին է» և որ իր ամուսնության միակ շարժառիթն «իմ անսահման սերն է Ձեր դստեր նկատմամբ, որը ավելի շատ գումար ստանալու իրավունք ունի, քան ես նրան երբևէ կարող եմ տալ»[9]։ Նրանց երկար և երջանիկ ամուսնության ընթացքում ծնվեցին երեք երեխաներ՝ Ամելիա (1755–1813), Շառլոտ (1758–1818) և Ջոն (1768–1845): Ռամսեյն ու կինը 1754 թվականից 1757 թվականներն անցկացրեցին Իտալիայում՝ Հռոմում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Տիվոլիում, որտեղ նրանք որոնում, նկարում և գծագրում էին ծեր պարոնների, հնություններ և հնագիտական վայրեր։ Նա բավականաչափ գումար է վաստակում վրձնելով Գրան տուրի ճանապարհորդների դիմանկարները։ Այս և հետագա ճանապարհորդությունները դեպի Իտալիա, սակայն, ավելի շատ գրական և հնագիտական պրպտումներով էին հագեցած, քան նկարչությամբ։ 1761 թվականին Բրիտանիա վերադառնալով, Ռամսեյը Ջորջ III-ի արքունական նկարիչը դառնալու առաջարկ է ստանում՝ Հադսոնից վերցնելով վերջինիս պաշտոնը։ Ջորջ III արքան այնքան շատ դիմանկարներ էր պատվիրում Ռամսեյի մոտ՝ դեսպաններին և գաղութների կառավարիչ-նահանգապետերին նվիրելու համար, որ Ռամսեյը ստիպված էր բազմաթիվ օգնականներ վարձել, որոնց թվում նաև Դևիդ Մարտինին և Ֆիլիպ Ռինեգլին։ 1770- ական թվականներին Ռամսեյը թողնում է նկարելը, որպեսզի կենտրոնանա գրական գործունեության վրա։ 1782 թվականին մահանում է Ռամսեյի երկրորդ կինը՝ Մարգարետը։ Այս ծանր հարվածը, ինչպես նաև աջ թևի պատահական հոդախախտումը, քայքայում են նրա առողջությունը։ Նա պայքարում է անխուսափելի անորոշության դեմ այնքան ժամանակ, մինչև կկատարեր թագավորի բոլոր պատվերները, ապա ճանապարհ ընկնում դեպի իր այնքան սիրելի Իտալիա։ Մեկնելուց առաջ նա իր օգնական Ռինեգլին է թողնում 50-ից ավել արքայական դիմանկարների անավարտ էսքիզներ, որոնք օգնականը պիտի ավարտին հասցներ։ Ռամսեյը հարավում մի քանի տարի է անցկացնում՝ վերջնականապես քայքայված առողջությամբ։ Ռամսեյը մահանում է Դովերում, 1784 թվականի օգոստոսի 10-ին։ Ռամսեյը Սեմյուել Ջոնսոնի մտերիմ ընկերն է եղել, որը նրա մասին գրել է. «Ես շատ եմ սիրում Ռամսեյին, ուրիշ մեկին գտեք, որի խոսքի մեջ նույնքան իմաստ, տեղեկություն և նրբագեղություն կա, որքան Ռամսեյի»[10]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամսեյի լավագույն նկարները նրա վաղ շրջանի աշխատանքների թվում են, ներառյալ Արգայլի դքսի ամբողջ հասակով մեկ նկարված նկարը, ինչպես նաև շոտլանդացի բազմաթիվ ազնվականների և նրանց կանանց դիմանկարները, որոնք նա ստեղծել է նախքան Լոնդոնում հաստատվելը։ Այս նկարները լի են թե՛ նրբագեղությամբ և թե՛ անհատականությամբ՝ հագեցած գերազանց գծագրական աշխատանքով և մարմնամասերի հնարամիտ հաստատունությամբ՝ չնայած գույները երբեմն նաև մի փոքր կոպիտ են և մթամած։ Նրա «Լեդի Մերի Քոքի դիմանկարը» սպիտակ սատինի վրա, նշանավոր է իր հմուտ և նուրբ աշխատանքով։ Իր երկրորդ կնոջ՝ դարչնագույն աչքերով Մարգարետի դիմանկարը, այժմ՝ Շոտլանդիայի ազգային պատկերասրահում, գրավում է իր քաղցրությամբ և քնքշությամբ։ Ռամսեյի կնոջ դիմանկարը նաև արտահայտում է ֆրանսիական արվեստի ազդեցությունը, որը նա համադրել է իր աշխատանքի մեջ։ Էդինբուրգի «Շոտլանդիայի արքայական ակադեմիայում» պահվող նրա մեծ հավաքածուն ևս ցուցադրում է ֆրանսիական փափուկ գույներն ու նրբագեղությունը։ 2014 թվականի փետրվարին ԲիԲիՍի-ի թողարկած մի փաստավավերագրական ֆիլմում Ռամսեյը ներկայացվում է որպես մի նկարիչ, որը նկարել է Չարլզ Էդուարդ Ստյուարտին՝ 1745 թվականին, նրա՝ Անգլիա ներխուժելուց առաջ[11]։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամսեյի նկարները պահպանվում են բրիտանական մի քանի հաստատությունների հավաքածուներում, ներառյալ՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում, Դերբիի պատկերասրահում, Գլազգոյի թանգարանում և Նյուսթեդի աբբայությունում[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինքնադիմանկար
-
Չարլզ էդուարդ Ստյուարտ, էդինբուրգ, 1745 թվական
-
Շառլոտ թագուհին, 1762 թվական
-
Դևիդ Հյում
-
Դևիդ Հյումի դիմանկարը, 1766 թվական
-
Ալեքսանդր Բոսվել, Լորդ Օշինլեկ
-
Վարդագույն մետաքս հագած տիկինը
-
2-րդ բարոնետ Սըր Ջոն Ինգլիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO1822_III
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Allan Ramsay (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Union List of Artist Names
- ↑ Ramsay to Lindsay, 31 March 1752, A. Smart, Allan Ramsay: Painter, Essayist, and Man of the Enlightenment (1992), 96 n. 10
- ↑ James Boswell (1778 թ․ ապրիլի 30). The Life of Samuel Johnson.
- ↑ «Lost Bonnie Prince Charlie portrait found in Scotland». BBC News. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Allan Ramsay Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, BBC; accessed August 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works in the National Galleries of Scotland Արխիվացված 2010-06-13 Wayback Machine
- Nigel Warburton on the significance of two portraits of Hume and Rousseau
- Art "4" "2"-Day Արխիվացված 2004-08-11 Wayback Machine - Collection of Short Biographies
- Web Gallery of Art - more examples of Ramsay's work
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ռամսեյ (նկարիչ)» հոդվածին։ |
|