Ամերիկյան հեղափոխական պատերազմ (1775-1783), հայտնի է նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում կամ Ամերիկայի անկախության պատերազմ[3], եղել է գլոբալ պատերազմ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի և նրա Տասներեք գաղութների միջև, որոնք հռչակել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունը։
1765 թվականից հետո Մեծ Բրիտանիայի և նրա գաղութների միջև քաղաքական և փիլիսոփայական տարբերությունները բերեցին հարաբերությունների սրման։ Հայրենասիրական ցույցերը ընդդեմ առանց ներկայացուցչության հարկերի բերեցին Զինանշանի ակտ և վերաճեցին խռովությունների, որն իր գագաթնակետին հասավ 1773 թվականին Ազատության որդիների կողմից թեյով բեռնված նավի խորտակումը Բոստոնի նավահանգստում։ Ի պատասխան Բրիտանիան փակեց Բոստոնի նավահանգիստը և իրականացրեց մի շարք պատժիչ գործողություններ ընդդեմ Մասաչուսեթսի գաղութի։ Մասաչուսեթսի գաղութարարները ի պատասխան հիմնեցին ստվերային կառավարություն, որը պետք է պայքարել թագավորի դեմ։ Տասներկու գաղութներ կազմեցին Կոնտինենտային Կոնգրես, որը պետք է կորդինացներ նրանց գործողությունները` հիմնադրելով կոմիտեներ և ժողովներ, որոնք արդյունավետորեն բաշխում էին իշխանությունը[4]։
↑Ժամանակակից բրիտանացի գրողները ավելի հաճախ գերադասում են «Ամերիկայի անկախության պատերազմ», քան «Ամերիկյան ապստամբություն»:«National Curriculum England». Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 419)։